ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անանիա Շիրակացուն նվիրված կոնֆերանս Պորտուգալիայում. քաղաքական եւ գիտական հանդիպումներ

01 հունվարի, 2017 | 23:17

portugalia-%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%a1%d5%ac-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%b8%d5%af%d6%80%d5%a1%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80-225x300ORER.eu-ն քանիցս ներկայացրել է 2016 թվականին Լիսաբոնում հիմնված «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» գործունեությունը։  Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում միության նախագահի հարցազրույցը ,,Հայերն այսօր,,ին։

Միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին ամիսներին շատ կարևոր հանդիպումներ են եղել, որոնց ընթացքում ներկայացվել է միության նպատակները, ծրագրերն ու առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում առաջարկվել է ստեղծել Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը, որը կապի մեջ լինելով Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի հետ՝ միասին կկարողանանան բարեկամական կապեր հաստատել երկու երկրների միջև:

Վահե Մխիթարյանի ասելով, առաջինը Պորտուգալիայի Ազգային ժողովում հանդիպումն էր երկրի երեք հիմնական` իշխող Սոցիալիստական, Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնյա-դեմոկրատական կուսակացությունների խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Հաջորդ տարի  նախատեսվում են հանդիպումներ երեք այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

portugalia-%d6%84%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%b8%d5%af%d6%80%d5%a1%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80-300x300

«Նպատակ ունենք նաև հանդիպելու Ազգային ժողովի նախագահի հետ, որպեսզի պայմանավորվենք, թե ինչպես են ընթանալու Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքները»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վահե Մխիթարյանը:

portugalia-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b4%d5%ab%d5%af%d5%a1-300x225Հաջորդը միության նախագահի հանդիպումն էր Պորտուգալիայի էկոնոմիկայի նախարարության արտերկրի տնտեսական կապերի վարչության պետի հետ, որի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխուժացնելու Պորտուգալիա-Հայաստան առևտրային կապերը՝ ներկայացնելով երկու երկրների արտադրանքը:

«Շատ լավ և արդյունավետ հանդիպում էր: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան հետաքրքրված է հայկական շուկայով և մեծ ցանկություն ունի, որպեսզի հայկական արտադրանքը ներմուծվի Պորտուգալիա: Առաջին քայլն արված է: Հաջորդ տարի նախատեսում ենք հանդիպում ունենալ արդեն Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ»,-նշեց միության ղեկավարը:

Վահե Մխիթարյանը հանդիպում է ունեցել նաև Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկի հետ: «Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք միության անելիքներն ու պատրաստակամություն հայտնեցինք աջակցելու Հայաստանի հետ կապված աշխատանքներում, քանի դեռ Պորտուգալիայում չունենք դեսպանատուն»,-ասաց Վահե Մխիթարյանը:

portugalia-%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%a1%d5%ac%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80-225x300Միության հաջորդ կարևոր նախաձեռնությունը Պորտուգալիայի Ավեյրո քաղաքի համալսարանում Անանիա Շիրակացուն նվիրված կոնֆերանսի կազմակերպումն էր՝ համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Հելմունտ Մալոնեքի օժանդակությամբ, որը 1969-74 թվականներին սովորել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում և տիրապետում է հայերենին:

 

Կոնֆերանսի ժամանակ Հելմունտ Մալոնեքն իր ելույթում անդրադարձել է Անանիա Շիրակացուն: Ներկայացնելով նրան որպես մաթեմատիկոս՝ խոսել այդ ոլորտում Շիրակացու ունեցած ավանդի մասին:

Պորտուի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Վարդան Ադիբեկյանը (նախկինում՝ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից) իր զեկույցում խոսել է Հայաստանում աստղագիտության զարգացման մասին՝ Քարահունջից մինչև Բյուրական: Անդրադարձել Հայաստանում աստղագիտության զարգացման մեջ Վիկտոր Համբարձումյանի ունեցած ներդրմանը և նրա ջանքերով Բյուրականում հիմնադրված աստղադիտարանին, որտեղ կատարվել են աստղագիտության բնագավառում հեղափոխական նշանակություն ունեցող հայտնագործություններ:

porte-portugalia-hamalsaran-300x225«Կոնֆերանսի հիմնական նպատակն էր ներկայացնել հայկական աստղագիտությունը տարբեր դարաշրջաններում՝ Քարահունջի աստղադիտարանից մինչև Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումն ու ներկան: Ներկաները մեծ ոգևորությամբ ունկնդրեցին հատկապես Վարդան Ադիբեկյանի ելույթը, ստացան տեղեկություններ, որոնց մասին նախկինում ոչինչ չգիտեին»,- ասաց միության նախագահը:

Կոնֆերանսին ցուցադրվել է նաև աստղագիության մասին վավերագրական ֆիլմ: Վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան:

«Պորտուգալիա- Հայաստան բարեկամության միության» նախագահ Վահե Մխիթարյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին:

Արդեն հաջորդ տարի նախատեսվում է Գյուլբենկյանի գիտական ինստիտուտում ներկայացնել հայ գիտնականներին այն հայ ուսանողների օգնությամբ, ովքեր աշխատում են ինստիտուտում:

Նախատեսվում է նաև Լիսաբոնի համալսարանի Լեզվի ինստիտուտում աշխատաժողով կազմակերպել՝ նվիրված հայոց լեզվին և այբուբենին: Աշխատաժողովով արդեն իսկ հետաքրքրված է համալսարանի ռեկտորը:

Ծրագրվում է նաև Պորտուգալիայի ամենահին՝ Կոիմբրայի համալսարանում իրականացնել Անանիա Շիրակացուն և Դավիթ Անհաղթին նվիրված կոնֆերանս: Միաժամանակ կազմակերպել հայկական երաժշտության երեկո՝ «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ներքո գործող «Կոնսոնանսիա» կամերային նվագախմբի (ղեկավար` Ելենա Ռյաբովա) և Կոիմբրայի համալսարանի երգչախմբի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ միության  պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Լիսաբոնում:

Միություն, որի նպատակն է զարգացնել բարեկամական, մշակութային և համագործակցական կապերը Պորտուգալիայի և Հայաստանի ժողովուրդների միջև, տարածել հայկական մշակութը Պորտուգալիայում և պորտուգալական մշակույթը Հայաստանում, կազմակերպել Հայաստանի և Պորտուգալիայի մշակութային գործիչների հանդիպումներ, հրապարակել պարբերականներ, թերթեր, զարգացնել համայնքային կյանքը:


Առնչվող նյութեր
1. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
2. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
3. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
4. Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը կնքեցին փոխըմբռման հուշագիր
5. Պորտուգալիայում կկազմակերպվի հայ մշակույթի շաբաթ
6. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես
7. Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ
8. Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
9. Ռազմիկ Փանոսեան.,,Ռուսիոյ մէջ ահազանգային վիճակի մէջ է ձուլումի ընթացքը,,
10. Պորտուգալիա –Հայաստան Բարեկամության միության նոր ծրագրերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: