ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այցելեք Օրբելի եղբայրների 35-ամյա տուն-թանգարանը Ծաղկաձորում

Հարցազրույց թանգարանի հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանի հետ
13 հոկտեմբերի, 2017 | 15:11

Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Ծաղկաձոր քաղաքում է գտնվում աշխարհահոչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Թանգարանը բացվել է այն տանը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին:

1972թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով այդ տունը վերածվել է տուն-թանգարանի:

Թանգարանի հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը

 

-Ինչպիսի՞ն է Օրբելի եղբայրների տուն- թանգարանի խորհուրդը։

Մարդկությանը հայտնի են դեպքեր, երբ  միևնույն ընտանիքից սերվել են հոգեմտավոր  գործունեության տարբեր ոլորտներում մեծ ավանդ ներդրած անհատներ:  Այդպիսի անհատներից են Օրբելի եղբայրները, որ համաշխարհային գիտության երկնակամարում վառեցին հավերժափայլ աստղեր:  Ու քանի որ մեծերի հիշատակը վառ պահելու և վաստակը գնահատելու միջոցներից մեկը նրանց տուն-թանգարան ունենալն է, ուստի ՀԽՍՀ  Նախարարների  խորհրդի 1980 թ. հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ Օրբելի  եղբայրների հիշատակն անմահացնելու նպատակով Հայաստանի գողտրիկ անկյուններից  մեկում` Ծաղկաձոր քաղաքում՝ այն տանը,   որտեղ ծնվել   է ակադեմիկոս  Լևոն Օրբելին, հիմնադրվում է աշխարհահոչակ եղբայրների տուն-թանգարանը. բացվում է  1982թ. հուլիսի 6-ին, երբ խորհրդային գիտական հանրությունը նշում էր ակադեմիկոսի ծննդյան 100-ամյակը:

Տուն-թանգարանի խորհուրդն է` պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքներն ու իրեղեն   վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ: Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ: Թանգարանը ստեղծվել է  աշխատակիցների ջանքերով և հատկապես  Օրբելի  եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների  օժանդակությամբ, որոնք  նվիրաբերել են թանգարանին  նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր: Դրանք հիմնականում ձեոք են բերվել Ս.Պետերբուրգ քաղաքից:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային:  Շենքի ներքին  հարդարանքը,  ցուցանմուշների նրբաճաշակ մատուցումը ապահովում են թանգարանի հուզական-ճանաչողական ընկալումը, դարձնում այն հետաքրքիր: Սրահներում ժամանակագրական հերթականությամբ  ներկայացված է  Օրբելի  եղբայրների   կյանքի  անցած   ուղին` գիտական և հասարակական գործունեությունը:
Թանգարանի  երեք  հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը` գրասեղանը, բազմոցը, բաղկաթոոը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային աոարկաները:
Հավաքածուի  ուշագրավ մասն է  կազմում գրադարանը,  որն ամփոփում  է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով` ոուսերենով, գերմաներենով, իտալերենով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ: Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները:
Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով   բարդու աղվամազից պատրաստված   դիմանկարներ:
Լուսանկարների   հարուստ ֆոնդը վաո  պատկերացում է  տալիս  Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրածկյանքի և նախասիրությունների լուո վկաներն են:

Թանգարանի անբաժանելի բաղկացուցիչ մասն է Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա. Հովսեփյանի հեղինակած՝ Օրբելի եղբայրների հուշաքանդակը, որ կանգնեցված է թանգարանին կից հրապարակում. հուշաքանդակը չի վրիպում  անցորդների աչքից՝ նրանց, կարծեք, հրավիրելով Օրբելիների հյուրընկալ օջախ:

  Թանգարանում աշխատակիցների և «Օրբելի եղբայրների բարեկամներ» ակումբի ջանքերով կազմակերպվում են հոբելյաններ, ժամանակավոր ցուցադրություններ, բաց դասեր, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև գիտաժողովներ, գիտական ընթերցումներ, հուշ-երեկոներ նվիրված Օրբելի եղբայրներին, որոնց ընթացքում հնչում են նրանց սիրած մեղեդիները, ընթերցվում հատվածներ նրանց նամակներից, իրականացվում են կրթական  ծրագրեր: Այս միջոցաոումներին մասնակցում են քաղաքի միջնակարգ և արվեստի դպրոցների սաները, հրավիրվում են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ: Թանգարան են այցելում նաև այլ կրթական հաստատությունների սաներ: Վերջին տարիներին ձևավորվել է մի գեղեցիկ ավանդույթ՝  Լևոն Օրբելու անվան բժշկական ուսումնարանի շրջանավարտների ավարտական վկայականները հանձնվում են Օրբելիների հարկի ներքո:

Թանգարանը մասնակցում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնած  «Եվրոպական ժաոանգության օրեր»  միջոցառմանը, իր մասնակցությունն է բերում նաև ամենամյա «Թանգարանային գիշեր»  խորագրով միջոցառմանը: Օրբելի եղբայրների անունը կրող հրապարակում անցկացվում են քաղաքային բազմաթիվ հանդիսություններ:

Թանգարանի գործունեության մասն է կազմում գրահրատարակչությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ տարեցտարի ավելանում են թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունները, թվենք մի քանիսը՝ կազմող հեղինակներ՝ Մ.Բունիաթյան,  Գ. Մկրտչյան,  «Էջեր Օրբելիների ընտանիքի կյանքից», Երևան, 2013թ., Գ. Մկրտչյան, Մ. Բունիաթյան,  «Լևոն Օրբելի», Երևան, 2012թ.,  Գ. Մկրտչյան, Մ.Բունիաթյան, «Հովսեփ Օրբելի», Երևան, 2012թ.,   Գ. Մկրտչյան, Մ. Բունիաթյան, «Ռուբեն Օրբելի», Երևան, 2010թ., Գ. Մկրտչյան, Մ. Բունիաթյան  Հովսեփ Օրբելի «Անի», Երևան, 2011թ., Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, «Միջնադարյան Հայաստանի առակներ», Երևան, 2013թ.,  Գ.Մկրտչյան, Մ.Բունիաթյան, «Հ.Օրբելի,Կ.Տրևեր   Ճատրակ»,  Ծաղկաձոր  2015թ., Գ.Մկրտչյան, Մ.Բունիաթյան, << Ռուբեն Օրբելի  Դարերի և ջրերի խորքում>>, Ծաղկաձոր, 2016թ.:

Հասարակայնության հետ տարվող աշխատանքները տարի առ տարի դառնում են ավելի ծավալուն. նպատակը՝ առավել սերտացնել թանգարանի և հասարակության կապը, ինչպես նաև միջազգային կապերը, որոնք նպաստում են Օրբելիների գիտական ժաոանգության աոավել լայնատարած հանրահոչակմանը:
Թանգարանի գործունեությունը հաճախակի լուսաբանվում է զանգվածային լրատվամիջոցների կողմից. թանգարանը հետաքրքիր վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր զբոսաշրջիկների համար:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Նրա մշտական ցուցադրությունը այցելուների համար բաց է ամեն օր` ժամը 10.00 – 17.00., հանգստյան օրը` երկուշաբթի: Թանգարանի տնօրենն է Մարինե Բունիաթյանը, թանգարանն ունի իր կայք էջը՝ www.orbelimuseum.am և Fakebook  էջ:

Թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը

Ո՞վ և ե՞րբ է հիմնել թանգարանը

-Թանգարանի  ստեղծման մասին  ՀԽՍՀ  մինիստրների  խորհրդի  որոշումը  ընդունվել  է  1972թ.,  իսկ  ցուցանմուշների  հավաքման  աշխատանքները   1980թ.:  Թանգարանը  բացվել  է  1982թ,  երբ  նշվում  էր  ակադեմիկոս  Լևոն  Օրբելու   ծննդյան 100-ամյակը: Թանգարանի  ստեղծման  նախաձեռնողն  է  եղել  երջանկահիշատակ  ակադեմիկոս  Բարդուղմեոս  Ֆանարջյանը:

-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպում զբոսաշրջիկների ընդունելությունը

-Ավելի  ճիշտ  կասեի  այցելուների  սպասարկումը: Թանգարանի  դիտումը  կատարվում  է  ըստ  այցելուների  ցանկության՝  էքսկուրսավարի   օգնությամբ   կամ  առանց  էքսկուրսավարի՝  ինքնուրույն, ինչպես նաև այցելուները թանգարանում  կարող են դիտել  ֆիլմեր, որոնք վերաբերվում են Օրբելի եղբայրների կյանքին  և գիտական գործունեությանը:

-Իսկ որքա՞ն   հաճախակի եք կազմակերպում   միջոցառումներ   ու ինչպիսի՞ բնույթ են դրանք կրում

-Այսօր  թանգարանի  համար  թիրախային  առումով  կարևոր լսարանը ոսանողները  և  աշակերտներն  են:  Այցելուների  մեջ թանգարանի նկատմամբ սեր և հարգանք սերմանելու համար նրանց և տուն-թանգարանի  միջև  կապը  ապահովելու նպատակով  թանգարանը  հատուկ  ուշադրությունն ՝   դարձնում  կրթական ծրագրե­րին:  Թանգարանի կողմից կազմակերպվող և առաջարկվող   ծրագրերը   ոչ միայն բազմա­զան են իրենց կազմակերպման ձևերով, այլև բազմաբովան­դակ են (թեմատիկ էքսկուրսիաներ, խաղ-մրցույթներ, բաց դասեր, երաժշտական ունկնդրում­ներ, ընթերցումներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ,  գրական-երաժտական երեկոներ, ֆիլմերի դիտումներ  և այլն): Տուն-թանգարանի կրթական ծրագրերը իրենցից ներկայացնումեն  թանգարանի միջավայրի դաստիարակության, կրթության  և զարգացման համադրություն, որոնք կարող են խթան  հանդիսանալ` մասնակիցների մոտ նոր գիտելիքների ձերք բերման ձևավորման գործում Միջոցառումները  կազմակերպվում  են  գրեթե   ամիսը  երկու  անգամ,  դրանք կամ  լրացնում  են  մշտական  ցուցադրությունը  կամ  ընդգրկում   են  հարակից    թեմաներ: Թանգարանում  հաճախակի   կազմակերպվում  են  նաև  ժամանակավոր   ցուցահանդեսներ: ,

-Արդյոք մասնակցո՞ւմ եք թանգարանային գիշեր միջոցառումներին, և ինչպիսի՞ բնույթ է կրում ձեր մասնակցությունը։

Թանգարանը մշտապես  մասնակցում է <<Եվրոպական ժառանգության օրեր>>, <<Թանգարանային գիշեր>>, <<Թանգարանների միջազգային օր>> ամենամյա միջոցառումներին` շարունակում  է  մնալ  կարևոր  գերակայություն,  քանի  որ  ընձեռում է միջազգային  ասպարեզում  պարբերաբար ի ցույց  դնելու  և հանրահռչակելու   հայկական  մշակութային ժառանգության առանձնահատուկ  արժեքը, ինչպես նաև  խթանելու մշակութային   միջազգային   համագործակցությանը:

-Ի՞նչ    հետաքրքիր   դեպք կպատմեք    Օրբելի   եղբայրների կյանքից։

-Նրանց  ամբողջ  կյանքն  էլ  հետաքրքիր է,  դրա  համար  անհրաժեշտ  է այցելել   թանգարան:

Այցելուների թիվը գոհացնո՞ւմ է։ 

-Ցանկալի  է  միշտ  էլ  ունենալ  ավելի  շատ այցելուներ,  իսկ  ինչ  վերաբերվում  է  նպատակներին,  ապա  բարձրացնել   գիտության  հարգը  և  դաստիարակել  հայրենասեր   սերունդ:  Թանգարանն  իր դռները  բացում  է  այցելուների  առջև՝  հնարավորություն  ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

Ինչի՞ վրա է  բևեռացված  մեր  հասարակությունը,   ի՞նչ  որակ  է  ձևավորում  այսօր ստեղծվող արվեստը  մեր երկրում: Արդյո՞ք մեր ներկայիս սերունդը լավ է ճանաչում  մեր մշակույթի վաստակավոր գործիչներին և գիտնականներին։

Հիմնական հասարակության  առողջ  զանգվածը   բեւեռացված  է  մեր  տեսակի  պահպանման  խնդրի  շուրջ  և  դրա    վկայությունն   է  ապրիլյան  պատերազմը:  Այսօր  ստեղծվող   մշակույթը՝ արվեստը  նոր  որակ  է  ձևավորում  և  մաքրվելով  այն  ավելի  դրական  հատկանիշներ  է  ձեռք  բերում: Այդ  մարդկանց  ճանաչելը  նրանց  ժառանգությունը ճանաչելու  միջոցներից  մեկն  է,  սակայն  ավելի  կարևոր  է  նրանց  թողած  ժառանգության  կրողը  լինել:  Ցավոք,  մենք  անձին  ճանաչելը   գերադասում  ենք   նրանց  գործերը  ճանաչելուց:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր զարգացնելու մշակույթը  Հայաստանում:

-Հայաստանում  մշակույթը  զարգանում  է , այն  նկատելու  համար  տեսնել  է  պետք:

Ո՞րն է արվեստագետի տեղը հասարակության մեջ։

–  Նա  սլաքավար  է`  սպիտակ  ձեռնոցներով:

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
2. Հերթական թանգարանային գիշերը..Ռուբեն Գալչյանի քարտեզների ցուցահանդեսը Երևանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում
3. Սանկտ Պետերբուրգի թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց
4. «Տիկնիկային պատմություններ»՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
5. Հայաստանում անցկացվեց հերթական «Թանգարանների միջազգային օրն» ու «Թանգարանների գիշերը»
6. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը
7. Անդրանիկի ձեռագրերը Հայաստանի պատմության պետական թանգարանում
8. «Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը» Ծաղկաձորում
9. Ամերիկահայ Արուեստագէտները՝ Սիրիահայերի Համար
10. “Հայաստան` վաղ քրիստոնեության օրրան” դասախոսություն

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: