ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այս Սուգի Պար Չէ .-Հ.Բ.Ը.Մ. Հ.Ե.Ը.ի ԱՐԻՆ Պարախումբը Բեմին Վրայ

13 դեկտեմբերի, 2015 | 12:00

arin 111ՍԵՒԱԿ  ՅԱԿՈԲԵԱՆ

Անցնող շաբաթավերջի երկու օրերուն Տպայէյի «Համագումարներու Պալատ»ին մէջ Հ.Բ.Ը.Մ. Հ.Ե.Ը. ԱՐԻՆ պարախումբը ներկայացուց իր տարեկան ելոյթները: 18 անուն պարացանկով ԱՐԻՆ պարախումբի 7էն մինչեւ  25 տարեկան պարուհիներն ու պարողները բեմը թնթացուցին հայաշունչ պարերով: Ի պատիւ անոր գեղարուեսատական ղեկավար ու պարուսոյց Գայիանէ Մածունեանին, պարերուն համար բծախնդրօրէն ընտրուած երաժշտութիւնը մաքուր եւ զուտ հայկական էր:

ԱՐԻՆ պարախումբի այս տարուան ելոյթին յատկանշական էր ոճի փոփոխութեան հետ ընկերացող՝ արհեստագիտութեան ապաւինած բեմի խորքին պաստառային շարժող յարդարանքը, որ տարբեր էր անցնող տարիներէն:

Յատկանշական էր ելոյթին մէջ մեծ թիւով փոքրիկ պարողներու ներկայութիւնը, որ ոչ միայն ուրախանալի է մատղաշ սերունդին Հայ մշակոյթը փոխանցելու իմաստով՝ այլ նաեւ Պէյրութի Հ.Բ.Ը.Մ. Հ.Ե.Ը.ի հպարտութիւնը հանդիսացող ԱՐԻՆի յարատեւութիւնը երաշխաւորելու առումով:

Ուշագրաւ էր Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած պարը, որ սուգի պար չէր՝ այլ արտայայտչական ոճի պատկանող արդիական ու շատ խորհրդանշական պարային բեմականացում մը:

Արդարեւ ամբողջ պատկերը փիլիսոփայական ոճով մը կը ներկայացնէր՝ Ցեղասպանութեան ազդեցութիւնը անոր արդիւնքը եղող մնացորդացին եւ անկէ ծնած սերունդներուն հոգեբանութեան վրայ: «Զոհի հոգեբանութիւն»ը զոր տարիներ իր մէջ կրած է Հայ ժողովուրդը: Կախաղանի պարանի տեսքով փողկապները բաւական արտայայտիչ էին: Ամենախորհրդանշականը  պարողներուն կողմէ գրատախտակին վրայ գծուող գծիկներն arinէին, որոնք կը ներկայացնէին բանտարկեալներու բանտին մէջ պատին վրայ իրենց տարիները եւ օրերը հաշուելու պատկերը, որ աւարտին հասաւ հարիւր գիծերու ամբողջացումով…: Պարուսոյցին առաջադրած փոխան «հոգեհանգիստ»ի «հոգեզննութիւն»ը յաջողեցաւ հանդիսատեսը առաջնորդել՝  «Զոհի հոգեբանութեան» բանտային կաշկանդումէն դէպի հոգեկան ազատագրում ուղղուելու անհրաժեշտութիւնը…:

Անհունօրէն գնահատելի է ԱՐԻՆի գեղարուեստական ղեկավար եւ պարուսոյց Գայիանէ Մածունեանը, մարդկային նուազագոյն սխալներով բեմ բարձրացուցած այս հսկայ խումբին գեղեցիկ ներկայացումին համար: Համբուրելի են ԱՐԻՆի անդամ իւրաքանչիւր պարուհին ու պարողը: Վարձքը կատար ԱՐԻՆ պարախումբի վարչութեան իր ատենապետուհիով ու անդամներով, գեղարուեստական խումբի անդամներով ու բոլոր այն անյայտ զինուորներով, որոնք քուլիսներու ետին քրտնաթոր աշխատանքով ԱՐԻՆի ելոյթի յաջողութեան սատարեցին: Ողջունելի է ԱՐԻՆը հովանաւորող Մեծ Միութիւնն ու Հայ Երիտասարդաց Ընկերակցութիւնը:

Յարատեւութիւն ու նորանոր յաջողութիւններ ԱՐԻՆին:

 

 


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Մ. ՎԱՀՐԱՄ ԱՊՏԱԼԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2. Լոնդոն- Հայկական Բարեգործականի ,,Ապրող հուշերը,,
3. Հ.Բ.Ը.Մ.ը կը Դատապարտէ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Վերջին Հաղորդագրութիւնները
4. Հայաստանի Մշակոյթի նախարարութիւնը պարգեւատրեց ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «ԱՐԻՆ» պարախումբը
5. Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն Նյու Յորքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: