ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է

04 փետրվարի, 2015 | 09:26

WCDԱյսօր նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այդ գլոբալ խնդրի, դրա վտանգավորության ու տարածվածության վրա։ Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանել է Միջազգային հակաքաղցկեղային միությունը 2005 թվականին։ Հիվանդության մասին առաջին անգամ հիշատակվում է եգիպտական պապիրուսում, որը թվագրվում է մ.թ.ա. 1600 թվականին։ Հիվանդության մի քանի տեսակներ բնութագրել է Հիպոկրատը (մ.թ.ա. 460-370թթ.)։ Հիվանդությունն աշխարհում, ըստ վիճակագրության, սպանում է ավելի շատ մարդու, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և տուբերկուլյոզը միասին վերցրած։ Ամեն տարի օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների թիվն ավելանում է։ Եթե 2010 թվականին քաղցկեղային հիվանդություններից մահանում էր 7.5 մլն մարդ, իսկ ախտորոշում արվում 12.6 միլիոն մարդու, ապա 2012 թվականին ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 8.5 և 14 մլն։ – See more at: http://www.armradio.am/hy/


Առնչվող նյութեր
1. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
2. Բժշկություն. Ի՞նչ է պետք է քթի պլաստիկ վիրահատության արդունքից գոհ մնալու համար
3. Կարինա Մովսեսյանը արժանացել է ամերիկյան երեք մրցանակի
4. Հայ բժիշկների 12-րդ միջազգային համաժողովը մայիսի 31-ից հունիսի 2-ը
5. Հովհաննես Սարկավագյան.Պետպատվերի ապահովումը կամ հիվանդանոցի, կամ հիվանդի ուսերին է
6. ԱՀԿ-ը հաստատել է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում
7. Չեխական Սոտիո ընկերությունը փորձարկում է թոքերի քաղցկեղի բուժման դեղամիջոց
8. «Առողջապահություն և Դեղագործություն» EXPO 2014 ցուցահանդեսը` մարտի 14-ից 16-ը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: