ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այսօր Չեխիայում սկսվեցին խորհրդարանի ստորին պալատի երկօրյա ընտրությունները. թեկնածուների տարիքը 21-ից հասնում է 91-ի

25 հոկտեմբերի, 2013 | 23:03

milos-zeman-odevzdal-hlas-ve-snemovnich-volbach-uz-v-patek--1-610x407p0ՊՐԱՀԱ- Այսօր Չեխիայում սկսվեցին խորհրդարանի ստորին պալատի ընտրւթյունները։ Ընտրատեղամասերը բացվեցին ժամը 14.00-ին և աշխատեցին մինչև ժամը 22.00-ը: Առաջին օրվա տվյալներով մասնակցել է ընտրողների 2/5-րդը։ Շաբաթ օրն ընտրողները կարող են քվեարկել ժամը 08.00-ից մինչև 14.00-ը: Ընտրություններին մասնակցելու
իրավունք ունի մոտ 8 միլիոն քաղաքացի։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ավելի քան 23 քաղաքական կուսակցություններ եւ միավորումներ, որոնցից 17-ը ներկայացված են բոլոր 14 ընտրական մարզային տեղամասերում: 200 պատգամավորական մանդատների համար պայքարում է 5899 թեկնածու: Գրանցված թեկնածուներից 1588-ը կանայք են, 4311-ը՝ տղամարդիկ: Թեկնածու կարող են լինել 21 տարեկանը լրացած Չեխիայի քաղաքացիները։ Այդ տարիքի թեկնածուների թիվը հասնում է 30-ի։ Ամենատարեց թեկնածուն 91 տարեկան է՝ Վլադիմիր Վանյատան, ով ներկայացնում է արտախորհրդարանային Սոցիալական արդարության բանվորական կուսակցությունը։ Այս անգամ մեծ թիվ են կազմում նաեւ գնչու թեկնածուները, որոնց թիվը հասնում է 20-ի։

Հիշեցնենք, որ խորհրդարանի ստորին պալատը լուծարվել էր օգոստոսի 20-ին, երբ պատգամավորների պալատը կողմ քվեարկեց պատգամավորական լիազորությունների դադարեցմանը, իսկ օգոստոսի 28-ին նախագահ Զեմանը ստորագրեց ստորին պալատի լուծարման եւ արտահերթ ընտրություններ հայտարարելու մասին հրամանագրերը։

Լուսանկարում՝ Քվեարկությանը մասնակցում է նաեւ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը

Foto: Filip Jandourek

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: