ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այսօր Լեոնիդ Ենվիբարյանի ծննդյանն օրն է. Նա եկավ, լռեց եւ ամեն ինչ ասաց

15 մարտի, 2017 | 14:48

Այսօր մնջախաղի ու կրկեսի մեծ վարպետ, ծաղրաղու եւ մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանը կբոլորեր իր 82-ամյակը։ Հայաստանի ժողովրդական արտիստը կյանքից հեռացավ ուժերի ծաղկման շրջանում՝ 37 տարեկանում, թողնելով մնջախաղիային արվեստի մի ողջ դպրոց՝ հասցնելով շատ բան ասել աշխարհի անկատարության մասին։

engibaryanՊրահան յուրահատուկ տեղ էր գրվաում նրա կյանքում։ Այստեղ էր ապրում նրա սիրած կինը՝ Յարմիլան, ում հետ խորհրդային իշխանություններն այդպես էլ չթողեցին ամուսնանա։ Սակայն նրանից ունեցավ մի աղջիկ՝ Բարբորան, ով 2015-ին իր մահականացուն կնքեց Պրահայում, թողնելով որդուն՝ Պետր Պոպպերին։ Պետրը եկավ Հայաստան, մասնակցեց նաեւ պապի անվան մնջախաղի միջազգային փառատոնին, իր կյանքը կապեց կրկեսային գործունեության հետ, այժմ Ռուսաստանում աշխատում է շրջիկ կրկեսում։

Դեռեւս 1964 թվականի դեկտեմբերի 28-ին Պրահայում անցկացված ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանացավ գլխավոր մրցանակին՝ ստանալով Էդուարդ Բասսեի անվան մրցանակը։

Լեոնիդը եւ Յարմիլան

Լեոնիդը եւ Յարմիլան

Երկար տարիներ՝ 1973 թվականից սկսյալ  Պրահայի Վիոլա թատրոնում  բեմադրվում էր ՚՚Մենք չեաք մոռանա Լեոյին՚՚ ներկայացումը, իսկ 1974 թվականից Տրուտնով քաղաքի ՙՙՔեռի Թադեաշ՚՚ թատրոնում ներկայացվում էր ռեժիսոր եւ սցենարիստ Օնդրեյ Սուխիի ՙՙԾաղրածուն Երեւանից՚՚ պիեսը։

Օրեր-ը տարբեր տարիներին հատուկ թողարկումներ է ունեցել՝ նվիրված հայ մեծ արվեստագետին, նրա չեխ ընկերների հիշողություններին, եւ առաջիկայում այդ աշխատանքը նույնպես կշարունակվի։

Իսկ այսօր,  տարեդարձի առթիվ, մեջբերենք չեխ երեք  հայտնի արվեստագետների խոսքերը.

Լադիսլավ Ֆիալկա, մնջակատակ. ՚՚Լեոնիդը երբեք չխնայեց իրեն։ Տվեց, ինչ հասցրեց տալ։ Ապրեց նախանձելի լիքը կյանքով։ Մեռավ այնպես, ինչպես ապրեց՝ կտրուկ եւ շտապելով… Թվում է , թե ինքն իրեն այրեց…՚՚։

leonid engibaryanՄիրոսլավ Հորնիչեկ, ՉՍՍՀ ժողովրդական արտիտ. ՚՚Հազարավորները գալիս են, շարունակ խոսում եւ ոչինչ  չասում։ Նա եկավ, լռեց  եւ ամեն ինչ ասաց՚՚։

Եվ վերջում կոմպոզիտոր Յիրժի Շտայդլի խոսքը՝ ՚՚ Ես նրան սիրում էի, որովհետեւ նա իմ ճանաչած ամենամարդկաիյն մարդն էր ու արվեստագետը, որովհետեւ նա իրեն այրում էր, որ մեզ բոլորիս թաքացնի։ Նրա կորուստը լուսատու աստղի կորուստ էր՚՚։

 

Հ.Ա. 

ՕՐԵՐ 

Պրահա

leonid engibaryan


Առնչվող նյութեր
1. Դիլիջանում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը
2. Վախճանվել է չեխ լեգենդար դերասան եւ ծաղրածու, Լեոնիդ Ենգիբարյանի ընկեր Բորիս Հիբները
3. Լեոնիդ Ենգիբարյան- Հուլիսի 25 1972 -մահվան օրը
4. Լեոնիդ Ենգիբարյանի 80 ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: