ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության օրն է՝ Բուդապեշտում հուշատախտակ կտեղադրվի նրա սպանության վայրում

19 փետրվարի, 2015 | 20:04

Gurgen MargaryanՀունգարիայի հայ համայնքը մտադիր է հուշատախտակ տեղադրել այն շինությունում, որտեղ 11 տարի առաջ սպանվել էր հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հունգարիայի  հայ  ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը։

«Բուդապեշտում խաչքար է տեղադրվել։ Հայ համայնքը նշում է նրա մահվան տարելիցի օրը եւ ծաղիկներ է դնում այդ խաչքարի վրա։ Գալիս են համայնքի անդամներ, հունգարական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- հայտարարել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ հայկական  կազմակերպությունները դիմել են Հունգարիայի Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով թույլատրել հուշատախտակ տեղադրել այն շինությունում, որտեղ սպանվել էր Գուրգեն Մարգարյանը։ «Մոտ ժամանակներս կստանանք գերատեսչության պաշտոնական պատասխանը»,- հայտարարել է Նիկողոս Հակոբյանը։

Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի:

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինովորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը:

Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից ու գործընկեր պետությունների ղեկավարների ընթրիքին
2. Գագիկ Հովհաննիսյանը՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ
3. Հունագարահայերի անձնական տվյալները կարող են հայտնվել ադրբեջանցիների ձեռքը
4. ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին.- ՆԱՏՕ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում
5. Հունգարիա կը մերժէ ճանչնալ Հայոց ցեղասպանութիւնը
6. Ջոն Քերի-Սերժ Սարգսյան հանդիպում Վարշավայում. գլխավոր թեման Ղարաբաղի խնդիրը
7. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը.ՆԱՏՕ-Հայաստան
8. Ջոնաթան Փերիշ. Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է
9. Հունգարիա. Հայկական ակումբը դարձել է 4 տարեկան
10. ՆԱՏՕ-ի կենտրոնակայան. ՆԱՏՕ-ի գործընկերության եւ համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձեւաչափով նիստ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: