ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՅՈ՛ ԿԱՄ Ո՛Չ -«Նոր Հայաստանը» այլընտրանք չունի

13 օգոստոսի, 2018 | 16:16

 

Սիրելի հայ ժողովուրդ,

Հպարտ քաղաքացի և հզոր երկիր խոստացող Նոր Հայաստանի այլընտրանքը, օտարամետ և կլանային իշխանություններն են, որ իրենց գծուծ շահերի համար ստորաբար քծնելով օտարների առջև՝ թալանեցին և ոչնչացման եզրին հասցրին մեր հաղթական երկիրը։

Ընթացիկ տարվա ապրիլի 22-ը հայ ժողովրդին բերեց նոր կառավարություն, որը ձգտում է ստեղծել «Նոր Հայաստան», ուր պիտի հաստատվի արդարությունը և հարգվի նրա քաղաքացին, իսկ ահա 100 օր անց Նոր Հայաստանի նոր կառավարությունն ու նրա վարչապետը գալիս են իրենց պաշտպանող ժողովրդին զեկուցելու կատարվածի, նաև տեղեկացնելու ապագա անելիքների և Նոր Հայաստանին սպառնացող վտանգների մասին, պետություն-ժողովուրդ անխափան միասնությունը ավետելու՝ առ որ անկէ, որովհետև այլևս  Հայաստանից իսպառ անհետացել է իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում առաջացած և խորացած վիհը:

Նոր Հայաստանն այսօր ընթանում է արմատական և անհրաժեշտ փոփոխությունների ուղղիով և փորձում է լուծել,

1) ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՑԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ՝ Հայաստանից աղքատության իսպառ վերացումը։

2) ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ժողովրդավարությունը, կեղծիքներով իշխանություն ձևավորելու երևույթի վերացումը։

3) ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ. ինքնավստահություն ներշնչելով ՀՀ Բանակին, նրա սպային և զինվորին՝ պաշտպանելով մեր երկիրը, մեր արդար իրավունքները։

Սիրելի հայ ժողովուրդ,

ՀՀ անվտանգությունն ու պետական շահը թելադրում են, որ սկսած կենսական փոփոխություններըշարունակվեն առանց ցնցումների՝ չխաթարելով երկրի կայունությունը: Ուստիև, Հայաստանից Սփյուռքազգովի կանգնած ենք, «ԱՅՈ՛ ԿԱՄ Ո՛Չ» պատմական հարցադրման առջեւ։ Պատմական այս պահինհապաղելու և թերանալու իրավունք չունենք։

Մենք պարտավոր ենք գիտակցել, որ միայն ողջ հայության զորակցությունը վայելող ԻՆՔՆԻՇԽԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կարող է կերտել մեր երազած  Հայաստանը, ՀՀ քաղաքացուն և համայն հայությանը վերադարձնել ազգային արժանապատվությունն ու հպարտությունը։

Հետևաբար, հաշվի առնելով անցնող շուրջ 25 տարիների մարդկային և նյութական ծանր կորուստների ցավալի, սակայն ուսանելի իրողությունները և հիմք ունենալով Հայաստանի ինքնիշխանությունն ու սեփական ժողովրդի արժանապատվությունն ու անվտանգությունը, ԱՍԱԼԱ-յին (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) և Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին անվերապահորեն սատարող և զորակցող՝ Հայկական ժողովրդային շարժումը (ՀԺՇ), պաշտպանելով Սփյուռքում ձևավորվող Նոր Հայաստանին զորակցող առաջադիմական ուժերին և մերժելով Սփյուռքի դասական կառույցների կրավորականև մերթընդմերթ հակահեղափոխական դրսևորումներն ու հատվածական և պառակտիչ գործունեությունը, որնավելի շուտ քայքայել է Սփյուռքը և մեծ վնասներ հասցրել նորանկախ մեր երկրին, հայտարարում է, որ օգոստոսի 17-ը, նույնքան ճակատագրական է, որքան բախտորոշիչ էր ապրիլի 22-ը։

Հայ ժողովրդի համբերությունը չարաշահող հայ քաղաքական մակաբույծ ուժերին, ովքեր անցնող քսանհինգ թանկագին տարիների ընթացքում պետություն կերտելու և ինքնակազմակերպվելու առիթները վատնեցին հորդորում ենք դադարեցնել իրենց սադրիչ գործունեությունը։

Ողջ Հայ ժողովրդին կոչ ենք ուղղում, հանուն Արդար, Ազատ, Ժողովրդավար և Միասնական Հայաստանի օգոստոսի 17-ին, ամենուրեք, զորակցել Նոր Հայաստանի նոր կառավարությանը:

Աթենք, 13 օգոստոսի 2018 թ.

Հայկական Ժողովրդական Շարժում

Կենտրոնական խորհուրդ


Առնչվող նյութեր
1. «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
2. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ֆրանսիայում . հանդիպումներ «Նոր Հայաստանի» հեռանկարով
3. «Ոչ»ի ճակատը եւ «Նոր Հայաստան»ը միասնաբար հանդէս եկած են հանրահաւաքին
4. Նոր Հայաստան. տրվեց համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը
5. «Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում փոխանցումներ կատարել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնադրամին
6. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: