ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…» ԾՐԱԳԻՐԸ ՍՈՖԻԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

26 մարտի, 2015 | 18:05

bulgary«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ՝  Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագրի շրջանակներում մարտի 13-ից 19-ը ցուցադրությունների կազմակերպվեցին Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Սոֆիայի ծրագրի  կազմակերպման գործընկերների թվում էր և մեծ աջակցություն է ցուցաբերել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Դեսպանությունը:

Սոֆիայի միջազգային կինոփառատոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագրում ընդգրկված էր երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը»  և Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Սոֆիայից զատ ցուցադրություններ կազմակերպվեցին նաև Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում:

 Փառատոնին ներկա է գտնվել և  ծրագիրն ու ֆիլմերը ներկայացրել է ՀՀ Ժողովրդական  արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն  Հարություն Խաչատրյանը:

«Այլևս երբեք…» ծրագրի վերաբերյալ Հարություն Խաչատրյանը հարցազրույց է ունեցել Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությամբ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցաումների մանրամասները:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 12 տարվա ընթացքում իր ուրույն տեղն է գրավել կինոփառատոների համաշխարհային քարտեզի վրա և ձեռք է բերել կարևոր գործընկերներ: Մեծ ձեռքբերում է, որ  Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ծրագիրն իրականացվում է  միջազգային կինոփառատոների շրջանակներում, ինչն էլ իր հերթին ընդլայնում է  հանդիսատեսի շրջանակը:

Մեծ Եղեռնին նվիրված «Այլևս երբեք…»  կինոցուցադրությունների ծրագիրը հաջորդիվ ներկայացվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: