ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը

14 հոկտեմբերի, 2017 | 12:46

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

«Համոզված ենք, որ Սոնան կկարողանա ապահովել ճիշտ միկրոկլիմա կազմակերպությունում և կնախանշի «Այբ»-ի զարգացման նոր ուղիներ։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Սոնա Կոշեցյանին և մաղթում նոր բարձունքներ ու նվաճումներ նոր պաշտոնում»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարո Սարգսյանը։

Սոնան «Այբ»-ի հետ է 2009 թվականից։ Կարևոր դերակատարություն է ունեցել «Այբ» դպրոցի կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով դպրոցի զարգացման ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը: Եղել է Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրենը, իսկ 2016 թ․հոկտեմբերին ստանձնել է «Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը՝ ղեկավարելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով նոր դպրոցների անդամակցության և համակարգման ուղղությունը։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի մէջ աշակերտները քննութիւններու մասնակցելով կրնան ընդունուիլ Քեմպրիճի, Օքսֆորտի համալսարաններ
2. Դիլիջանում բացվել է կենտրոնական դպրոցը
3. «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը ծրագրվում է անցկացնել նաեւ Սփյուռքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: