ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ ծրագիրը

03 օգոստոսի, 2013 | 10:35

1ԾԱՂԿԱՁՈՐ.- Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ ծրագրի հանդիսավոր փակման արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ, նշեց, որ ավարտվեց ամառային դպրոցի 2013թ ծրագիրը, սակայն hայապահպանությանն ուղղված այս ծրագրի արդյունքները ակնհայտ կդառնան, երբ մասնակիցները վերադառնան իրենց բնակության երկրներ և կիրառեն այն գիտելիքներն ու հմտություններո, որոնք ձեռք բերեցին «Սփյուռք» ամառային դպրոցում:

3Ողջույնի խոսքով հանդես եկավ և ծրագրի մասնակիցներին շնորհավորեց Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը՝ նշելով, որ մեծ պատիվ է հայապահպանությանն ու հայրենաճանաչությանն ուղղված այս ծրագիրն իրականացնել գեղատեսիլ Ծաղկաձորում: Ծրագրի մասնակիցներին իր աղջույնի խոսքն էր հղել նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ, դոցենտ, «Սփյուռք» ամառային դպրոցի բովանդակային մասի պատասխանատու Կամո Աթայանն իր խոսքում նշեց, որ ԵՊՀ-ից և Սփյուռքից ժամանած շուրջ 70 հայտնի ուսուցիչներ, դասախոսներ, պրոֆեսորներ արեցին ամեն ինչ, որպեսզի ամառային դպրոցը կայանա և կատարի իր առաքելությունը:

4Ծրագրի փակման արարողությանը հաշվետու համերգային ծրագրով հանդես եկան «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգի և պարի դասընթացների մասնակիցները: Հայոց լեզվի արագացված դասընթացների մասնակիցները ներկայացրեցին իրենց սովորած հայրենասիրական ստեղծագործությունները:

Հանդիսության ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մասնակիցներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:

Հիշեցնենք՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հենքի վրա և ներառում է 5 ուղղություն՝ Հայոց լեզվի արագացված դասընթացներ, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց , Սփյուռքի լրագրողների դասընթաց , Ազգային երգի ու պարի դասընթաց: Ծրագիրն ամենամյա է և շարունակական:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Սփյուռք» ամառային դպրոցը հանդիսավորապես փակվեց
2. «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը
3. ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» 2016
4. Կայացավ «Սփյուռք» ամառային դպրոց – 2015» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը
5. «Սփյուռք» ամառային դպրոցը կգործի հուլիսի 8-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: