ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամստերդամ. Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

22 նոյեմբերի, 2016 | 11:34
????????????????????????????????????

????????????????????????????????????

Ամստերդամ. – Նոյեմբերի 13-ին Ամստերդամի համալսարանի Հատուկ ժողովածուների թանգարանի սրահում տեղի ունեցավ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյա հոբելյանին նվիրված խորհրդաժողով, որով էլ տրվեց երկշաբաթյա ցուցահանդեսի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների քաղաքական, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ, երկրի տարբեր եկեղեցական կառույցների առաջնորդներ:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Վահան Ավագյանը՝ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու վարչության անունից, Ամստերդամի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Խերտ տեն Դամը, Հատուկ հավաքածուների թանգարանի տնօրեն Ստեֆ Սխոլտենը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Հայ տպագրության պատմության շրջադարձային էջերից մեկին նվիրված հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ ուղերձն ընթերցեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որում, մասնավորապես, ասված էր.«Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը խորհրդանշական է նաև նրանով, որ այն իրագործվեց հայ ժողովրդի լուսավորման գործին լծված մի խումբ նվիրյալների անշեղ ջանքերի շնորհիվ: Սուրբ թարգմանիչ վարդապետների պատգամին հավատարիմ՝ նրանք հայ ժողովրդի բարօրությունն ու առաջընթացը տեսնում էին կրթության և գիտության մեջ: Եվ այդ արժեքները երբեք չեն կորցնելու իրենց արդիականությունը մեզ համար»: Դեսպան Աղաջանյանն, իր հերթին, ընդգծեց հոբելյանի խորհրդանշական իմաստը, մասնավորապես, հայ ինքնության պահանման տեսանկյունից:

Նիդերլանդներում Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն վարդապետ Շահինյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հոբելյանի առիթով հղած կոնդակը:

Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցությունը ներկայացնող Յոել Ֆորդեվինդը:

Աստվածաշնչի տպագրության պատմության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Աննա Մաթարը:

Խորհրդաժողովի ավարտին հիմնական բանախոսները, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի առաջնորդությամբ, մարեցին «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» մեկ նամականիշով գեղաթերթիկը:

Տեղեկանք. Միջոցառումը կազմակերպել էր Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Ա ռաքելական եկեղեցու վարչությունը, Սուրբ Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրինությունը՝ Ամստերդամի համալսարանի հատուկ ժողովածուների թանգարանի հետ համատեղ՝ ՀՀ մշակույթի նախարարության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????


Առնչվող նյութեր
1. 350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2. Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում հիմնվում է Սայաթ Նովա երգչախումբը
3. Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300ամյակը. Սփյուռքի նախարարը Նիդերլանդներում
4. Պատարագ և ցերեկույթ Հերհուխովարդ քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին
5. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում Ամստերդամում՝ կդասախոսի Դր. Ուգուր Ումիթ Ունգորը
6. Հայկական կամրջի անվանատախտակի բացման արարողություն Ամստերդամում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
4.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
5.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
6.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
7.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
8.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
9.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
10.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: