ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300ամյակը. Սփյուռքի նախարարը Նիդերլանդներում

19 հոկտեմբերի, 2015 | 11:17
Holandia hay hamainkՀոկտեմբերի 16-18-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդներում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հոկտեմբերի 16-ին  ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց Ալմելոյի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի , ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, այնուհետև եկեղեցու բակում հիշատակի եղևնու ծառ տնկեց:
Եկեղեցի այցից հետո Գալուստ Գյուլբենկյան սրահում ցանկալի  հյուրին սպասում էին   հարյուրավոր հայրենակիցներ: Ներկաները  բարձրաստիճան հյուրին և նրան ուղեկցող ՀՀ դեսպանին դիմավորեցին ջերմ ծափողջույններով:
Ցեղասպանության հուշահամալիրի նախագահ Հարութ Պողոսյանը բարձրաստիճան  հյուրերին  պատմեց համայնքում կատարված աշխատանքների մասին և ներկայացրեց հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր:Այնուհետև ելույթ ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը,որից հետո խոսքը փոխանցվեց Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի  տնօրեն  Մանուկ Մկրտչյանին, ով ողջույնի խոսք հղեց ՀՀ սփյուռքի նախարարին և համառոտ նրան ներկայացրեց դպրոցի աշխատանքային ուղեցույցը: Դպրոցի տնօրենը ելույթի վերջում նախարարին նվիրեց արդեն 2 տարի լույս տեսնող դպրոցի «Զանգակ»  թերթի համարների ժողովածուն ,որից հետո երեխաները ներկայացրեցին թարգմանչաց տոնին նվիրված հանդեսից մի հատված:Այնուհետև ելույթներ ունեցան «Զարթոնք»  պարային խումբը և Եկեղեցու դպրաց դասը:
holandahayerՆախարարին ողջույնի խոսքը ասացին  ՀՅԴ կուսակցության ,ինչպես նաև ՀՄԸՄ և ՀԲԸՄ ներկայացուցուչները:
Ելույթներից և ողջույնի խոսքերից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ և նվերներ հանձնեց դպրոցին և համայնքային կառույցներին:
Մեդալներով և շնորհակալագրով պարգևատրվեցին դպրոցի մի քանի ուսուցիչներ, Եկեղեցու վարչությունը ՀԲԸՄ-ը,ՀՄԸՄ-ը,«Երևան»  միությունը:
Այնուհետև տեղի ունեցավ առանձնազրույց համայնքների ղեկավարների,ՀՀ դեսպանի և  հյուպատոսների  ներկայությամբ:Նախարարին հղվեցին   տարբեր բնույթի հարցեր և ստացան գոհացուցիչ պատասխաններ:
Հանդիպումն անցավ ջերմ ու սրտաբուխ մթնոլորտում:
Տպավորիչ էր նաև հոկտեմբերի 17-ին  Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կազմակերպած միջոցառումը: Այս անգամ  Հաագա էին եկել  նիդերլանդահայ տարբեր կազմակերպությունների ու  կառույցների  ներկայացուցիչներ  երկրի տարբեր մասերից: Նախարար Հրանուշ Հակոբյանը  համայնքի ակտիվին ներկայացրեց նախարարության անցած 7 տարիների ձեռքբերումները, մանրամասն անրադարձավ նախարարության բոլոր նախագծերին ու ծրագրերին,  Հայաստան-Սփյուռք գործակցության ու զարգացման կապերին:  Նախարարն ըստ արժանվույն գնահատեց  Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Նիդերլանդներում կազմակերպված միցոցառումները,  հայկական դպրոցների, հանրակրթական և  մեկօրյա դպրոցների արդյունավետ 87428_300գործունեությունը, մյուս կազմակերպությունների ու կառույցների  հայանպաստ գործունեությունը: Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը  նշանակալի ծառայություններ մատուցելու  համար   ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացողների թվում են մանկավարժներ Սվետա Աբրահամյանը,Նարինե Մելքոնյանը , Մարտուն Էլբակյանը: Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան Նիդերլանդներում գործող մշակութային  ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ անդամներ:
Ծավալված ջերմ, անկաշկանդ ու անմիջական զրույցին հետևեցին  հարցերն ու պատասխանները:
Վերջում հանդիպման մասնակիցները ի հիշատակ  լուսանկարվեցին:
Աշխատանքային այցի վերջին օրը’ հոկտեմբերի 18-ին Հրանուշ  Հակոբյանը  կայցելի Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցի, որի  300-ամյակին նվիրված տոնակատարությունները շարունակվելու են մինչև այս տարվա վերջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հաղթության նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կատարվելու է Ջրօրհնեքի արարողություն Արևմտյան եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ, Նիդերլանդներում Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի մասնակցությամբ: Նախարարը  հանդիպում կունենա Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաներին:
Մանուկ Մկրտչյան
Աշոտ Կնյազյան
Նիդերլանդական օրագրի թղթ.

Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
6. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
7. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
8. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
9. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
10. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: