ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամուլսարի վտանգների ֆինանսատեխնիկական պատասխանատուները․ ՀԲՃ

12 փետրվարի, 2018 | 11:40

 

Հայկական բնապահպանական ճակատը 2017թ փետրվարին հանրությանը ներկայացրել էր Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում հանք բացելուն աջակցող հայ բարեգործների մասին տեղեկատվություն։

Այժմ ներկայացնում ենք Ամուլսարում հանք բացելու համար ֆինանսական և տեխնիկական զինման հիմնական պատասխանատուներին․

Շվեդիայի պետական ֆինանսական կառույցներ և մասնավոր սարքաշինական ընկերություններ

  • SEK (Svensk Exportkredit) – Շվեդիայի արտահանումների վարկավորման կորպորացիա։ Շվեդիայի Ձեռնարկատիրության ու նորարարության նախարարության վերահսկողությամբ գործող վարկային պետական կորպորացիա, որի նպատակը շվեդական ապրանքների արտահանումը խթանելն է։ ՍԵԿ-ը հոլանդական ING Bank N.V բանկի միջնորդությամբ Լիդիան Արմենիային տրամադրել է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որպեսզի վերջինս շվեդական հանքասարքաշինական ընկերություններից գնի հանքային տեխնիկա։
  • EKN (Exportkreditnämnden) – Swedish Export Credit Agency, Շվեդիայի արտահանումների վարկավորման գործակալություն։ Պետական մարմին, որը խթանում է շվեդական ապրանքների արտահանումը՝ ապահովագրելով (երաշխավորելով) դրանց վաճառքը։ Այսինքն, եթե արտահանողը և վարկատուն մտահոգված են, որ արտասահմանյան իր գնորդը կարող է վճարունակ չլինել, ապա գործարքը խթանելու նպատակով պետական գործակալությունը հանդես է գալիս որպես գործարքի երաշխավոր՝ հանուն շվեդական ապրանքի վաճառքի։ Ամուլսարի պարագայում գործակալությունը շվեդական հանքասարքաշինական ընկերություններից Լիդիանի կողմից սարքավորումներ ձեռք բերելու համար երաշխավորել է Շվեդական արտահանումների վարկավորման կորպորացիայի (SEK) տրամադրած վարկի և դրա տոկոսադրույքների 85%-ը (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ապահովագրական ռիսկը գնահատված է բարձր (7-ից 6 միավոր)։ Գործարքի մեխանիզմը նույնն է, ինչ դանիական արտահանումների վարկավորման գործակալության (EKF), PensionDanmark մասնավոր կեսնաթոշակային հիմնադրամի և Թեղուտի հանքի ու հանքը ֆինանսավորող ՎՏԲ բանկի դեպքում էր։
  • Sandvik SRP ABՀանքային սարքաշինական ընկերություն Շվեդիայում, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Շվեդիայի պետական SEK կորպորացիայի վարկով և EKN արտահանումների վարկավորման պետական գործակալության ապահովագրմամբ գործարք է կնքել Լիդիանին հանքասարքաշինական տեխնիկա տրամադրելու մասին։ Թեղուտի պարագայում նման դերակատարում ունեցել է դանիական FLSmidth սարքաշինական ընկերությունը, որի տնօրենը 2016թ․ դեկտեմբերի 20-ին Վալերի Մեժլումյանի հետ մեկտեղ Սերժ Սարգսյանից ստացել է երախտագիտության մեդալ։
  • Sandvik Mining and Construction Oy – հանքային փորման սարքեր արտադրող շվեդական ընկերություն։ Sandvik SRP AB հանքասարքաշինական ընկերության դուստր ձեռնարկություն, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել հորատող սարքեր։
  • ABB Switzerland Ltdշվեդաշվեյցարական ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել բարձրավոլտ էլեկտրականության սարքեր։
  • ABB ABշվեդական բարձրավոլտ արտադրության և ավտոմատիկայի ձեռնարկություն։ ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ, շվեդական սարքավորումների մատակարարման վերը նշված գործարքի մասնակից։

Միջազգային ֆինանսական հաստատություններ և տեղական բանկեր

  • IFC (International Finance Corporation, the World Bank Group)- Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ), Համաշխարհային բանկի խումբ։ Ստեղծվել է 1956թ․ որպես Համաշխարհային բանկի մասնավոր բիզնեսի խթանման թև։ Հանքարդյունաբերական բիզնեսի խթանումը համարում է Հայաստանում իր գործունեության գլխավոր ուղղություններից մեկը, որի պատճառով Lydian International-ում 2007թ.-ից ի վեր արել է $16.4 միլիոն դոլարի ներդրում և բաժնետիրական կապիտալ է ունեցել մինչև 2017թ. մայիս ամիսը: Սակայն 2017թ․ մայիսին ՄՖԿ-ն վաճառեց իր բոլոր բաժնետոմսերը ու դուրս եկավ Ամուլսարի ծրագրից՝ պաշտոնապես նշելով, որ Լիդիանն ի վիճակի է եղել ներգրավել ֆինանսներ այլ կառույցներից ու իր կարիքն այլևս չի զգում։ 2016թ․ ՄՖԿ-ն 50 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ամերիաբանկին Հայաստանի ներսում ձեռնարկատիրական վարկավորում իրականացնելու համար։ Հայաստանի քաղաքացիների մի շարք բողոքները քննվել են ՄՖԿ ստանդարտների համապատասխանության գրասենյակի կողմից, (IFC Compliance Ombudsman’s office), արդյունքում ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում սոցիալական ազդեցության գնահատման մասով ՄՖԿ ստանդարտին և հարցը քննելու է մինչև 2018թ․ մայիսը։
  • European Bank for Reconstruction and Development (EBRD)Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ): Ստեղծվել է 1991թ․ Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների կողմից հատուկ հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Lydian International-ի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպես նաև խոշոր վարկատու է: Շարունակում է ամեն կերպ աջակցել Ամուլսարի ծրագրին և հրաժարվում է ըստ էության պատասխանել սպասվող հանքարդյունահանման էկոլոգիական և սոցիալական վտանգների մասին իրեն ուղղված նամակներում հնչեցրած հիմնավոր փաստարկներին։
  • AmeriabankԱմերիա բանկ։ Իր «սոցիալական և կանաչ» ծրագրերը գովազդող հայաստանյան բանկ, որը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Լիդիան Արմենիա ընկերության հետ Ամուլսարի հանքի շահագործման համար: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերում «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերությունը, որը 2011թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013թթ. ընթացքում օֆշորային Կիպրոսում գրանցված AMERIA GROUP (CY) LIMITED)-ը աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը՝ իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 100%: 2016թ․-ին կատարելով 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ Ամերիաբանկի 20% բաժնետեր է դառնում նաև ՎԶԵԲ-ը, որը փաստորեն բացի անմիջականորեն ֆինանսավորելուց Ամուլսարի ծրագիրը, նաև անուղղակիորեն է մասնակցում հավելյալ վարկավորմանը։ Նաև Ամերիաբանկը 2016թ․ 50 միլիոն դոլարի վարկ է ստացել Միջազգային ֆինանսական կորպորացիայից Հայաստանի ներսում ձեռնարկատիրական վարկավորում իրականացնելու համար։

Լիդիան Ինթերնեշընըլի արժեթղթերի առավել խոշոր բաժնետերեր

Խնդրում ենք բոլոր մտահոգ մարդկանց հանրային ճնշում գործադրել այս կազմակերպությունների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն այս աղետալի հանքի ֆինանսավորումը։ Պետք է օգտագործել  բոլոր հնարավոր եղանակները, այդ թվում՝ գրել էլեկտրոնային նամակներ կամ զանգահարել իրենց գլխամասային գրասենյակներին, ներկայացնել իրական վտանգները, մեկնաբանություններ թողնել ֆեյսբուքյան և թվիթերյան էջերին, կազմակերպել բողոքի միջոցառումներ, ներգրավել միջազգային լրատվամիջոցներին և այլն։

Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում հանքարդյունահանման ծրագիրը հակասում է հայաստանյան օրենսդրությանը, էկոլոգիական ու սոցիալական ազդեցության մասին գնահատումները խիստ թերի են ու ոչ ճշգրիտ, ծրագիրը ենթակա է հրատապ փակման։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ՝   armecofront@gmail.com


Առնչվող նյութեր
1. Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար
2. Միջազգային փորձագիտական ընկերությունների համատեղ գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է
3. Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ
4. Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել
5. ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և AMCHAM-ի Խորհրդի այցը Ամուլսար ծրագրի և ContourGlobal հիդրոկասկադի տարածք
6. ՀԲՃ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը պետք է կասեցնել․ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը
7. Իրական սպառնալիքն աղքատությունն է.«Լիդիան Արմենիա»
8. Ամուլսարի ոսկու ծրագիրը չեղարկելու հարցով դատական նիստ փետրվարի 16-ին. ՀԲՃ
9. Պարզաբանում ՀՀ կառավարությանը Ամուլսարի առնչությամբ հղված հարցերի կապակցությամբ․ ՀԲՃ
10. Մոնթե Մելքոնյան. «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը» – անտիպ հոդված, 24.09.1990 թ.

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2.Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
3.Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
4.Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
5.Նախագահը հյուրընկալում է երեխաներին
6.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
7.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8.Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
9.Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10.Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: