ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամոթալի յուրացումներ ցեղասպանության զոհերի ժառանգների գումարներից

Գալիֆորնիոյ Իրաւաբաններու միութիւնը կ՚առաջադրէ իր շարքերէն վտարել փաստաբանուհի Մահտեսեանը
15 սեպտեմբերի, 2017 | 09:05

Ցեղասպանութեան զոհերու
ժառանգորդներու անունով՝
AXA-ի դէմ բացուած դատի թղթածրարը
կը շարունակէ մխալ

«Ասպարէզ» յղում կատարելով «Կլենտէյլ Նիուզ Փրէս»-ին՝ կը գրէ, թէ «Գալիֆորնիոյ Իրաւաբաններու միութիւնը առաջադրած է փաստաբանուհի Ռիթա Մահտեսեանը վտարել իր շարքերէն՝ պնդելով, որ ան Հայոց ցեղասպանութեան զոհերու ժառանգորդներուն յատկացուած միլիոնաւոր տոլարներէն հազարաւոր տոլարներ՝ ապօրինի կերպով շահագործելու ծրագիրին մէջ դերակատարութիւն ունեցած է։ Այս մասին գրում է Փարիզի ,,Նոր Յառաջ,,ը։ 

Նշենք, որ Ռիթա Մահտեսեան կինն է իրաւաբան Վարդգէս Եղիայեանի, որ գլխաւոր փաստաբաններէն մէկն էր ապահովագրական ընկերութեան դէմ Հայոց ցեղասպանութեան զոհերու ժառանգորդներուն անունով բացուած դատին։
Միութեան տուեալներուն համաձայն, բաւարար փաստեր արդէն իսկ գոյութիւն ունին. առաւել, Մահտեսեան սխալ տեղեկութիւններ հաղորդած է դատաւորին եւ զեղծարարութիւն կատարած է։ Ան կ՚ամբաստանուի յատկապէս ոչ-հասութաբեր երկու կազմակերպութիւններ հաստատելու նպատակով տրամադրուած 300.000 տոլարէն 30.000-ը իւրացուցած ըլլալու յանցանքով։ Նշեալ կազմակերպութիւններուն գործունէութիւնը կը կատարուէր ամոլին Կլենտէյլի գրասենեակէն ներս։ Ամոլը, անշուշտ, կը հերքէ այս ամբաստանութիւնները։
“Անհանգստացած ենք լսելով այն լուրը, որ Գալիֆորնիոյ իրաւաբաններու միութիւնը հաստատած է, թէ Հայոց ցեղասպանութեան զոհերու ժառանգորդներուն յատկացուած գումարէն մաս մը շահագործուած է այլ նպատակներու համար։ Եթէ այս եզրակացութիւնը հաստատուի, ապա կը յուսանք, որ գումարը կարելի կ՛ըլլայ վերադարձնել ու տրամադրել հայ համայնքի կարիքներուն”, յայտարարեց Արդարութեան եւ մարդկային իրաւական կեդրոնի գործադիր վարիչ Քէյթ Նահապետեան»։

***

«ՆՅ» – Վերի լրատւութեան մէջ Լոս Անճըլըսի Փաստաբաններու միութիւնը կ՚անդրադառնայ միայն Ռիթա Մահտեսեան եւ Վարդգէս Եղիայեան փաստաբան ամոլին շահատակութեան, որ կը վերաբերի AXA-ի կողմէ հաստատուած հիմնադրամին՝ ֆրանսահայ կրթական եւ բարեսիրական միութիւններուն բաշխուելիք շուրջ 2 միլիոն եւրօ գումարին։
Սակայն, AXA-ի կողմէ հաստատուած Վերահսկիչ խորհուրդը, որ բաղկացած էր ֆրանսահայ երեք անդամներէ՝ Սամուէլ Շնորհօքեանէ, Հիլտա Չոպոյեանէ եւ Զաւէն Գաբրիէլեանէ, շատ աւելի գայթակղալի, հսկայական գումարներու իւրացման մասին ամբողջական լուրջ թղթածրար մը պատրաստած էր ու 2014 Յուլիս 7-ին Փարիզի Նուրհան Ֆրէնկեան սրահին մէջ ներկայացուցած՝ հայկական կազմակերպութիւններուն։ Վերահսկիչ խորհուրդը կ՚ամբաստանէր Եղիայեանի գործընկերներ՝ Պրայան Քապաթէքը, Մարկ Կիրակոսը եւ անոնց կողմէ նշանակուած բաշխումի գրասենեակի տնօրէն Բարսեղ Քարթալեան ու Պերճ Պոյաճեան փաստաբանները, որոնք շուրջ 5 միլիոն տոլարի զեղծարարութիւն կատարած էին. այդ գումարին 2,5 միլիոնը չէր բաշխուած ու դրամատնային զատ հաշիւի մը փոխանցուած էր, իսկ մնացեալ 2,5 միլիոնն ալ կը բաղկանար Ցեղասպանութեան զոհերու ժառանգորդներուն հատուցուելիք գումարներէ, որոնք իրենց հասցէատէրերուն չէին փոխանցուած, այլ՝ անձնական հաշիւներու վրայ դրուած էին։ Օրինակի համար՝ 50.000 տոլարի վճարագիր մը (չէք) արձանագրուած ու գանձուած է Ֆրանսայի Առաքելական թեմին անունով, բայց թեմը բնաւ չէ ստացած ո՛չ վճարագիրը, ո՛չ ալ գումարը։
Այս յայտնաբերումներուն զուգահեռ Լոս Անճըլըսի երեք փաստաբանները, որոնք նախաձեռնած էին AXA-ի դէմ հաւաքական դատին, իրարու դէմ ալ դատ բացած էին հատուցումներու շահատակութեան եւ իւրացումներու ամբաստանութեամբ։
Յիշեցնենք, որ AXA-ի հատուցման հիմնադրամը 17,5 միլիոն տոլար էր, որուն 11,5 միլիոնը պիտի յատկացուէր ժառանգորդներուն, 3 միլիոնը՝ ֆրանսահայ կազմակերպութիւններուն եւ 3 միլիոնն ալ փաստաբաններուն վարձատրութիւնը պիտի ըլլար։ Խիստ շահաբեր գործունէութիւն մը, որ սակայն կ՚աւարտի սոսկալի գայթակղութեամբ։ 100-ամեակի նախօրեակին՝ մեծագոյն ամօթը, այն ալ հայ փաստաբաններու կողմէ գործուած, որոնցմէ ներկայիս միայն Եղիայեանը եւ Մահտեսեանը առաջին դատարպարտեալները կը հանդիսանան։ Իսկ միւսները, որոնք ըստ երեւոյթին շատ աւելի ծանրակշիռ իւրացումներ կատարած են, կը մնան անպարտ եւ մէկ-երկուքը հայկական աշխարհին մէջ բարձր դիրքեր ալ կը գրաւեն։

ՕՐԵՐ-ի կողմից. Լիովին կիսելով ,,Նոր Յառաջ,,ի մտահոգությունները, ավելացնենք, որ նույնիսկ ցուցակներում նշված մարդականց ժառանգների ուղարկած դիմումներից շատերը չբավարարվեցին, այն դեպքում, երբ նրանց պապերի անունները առկա էին եւ հարակից ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը՝ ներկայացված։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են ՄԱԿ-ում
2. Հայկական Վերածնունդը սատարում է փաստաբանների գործադուլը
3. Ֆրանսիա. Փաստաբան Աշխեն Հարությունյանը շահել է Առաջին մրցանակը միջազգային մրցույթում
4. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի ներկայացրած` Ցեղասպանության զոհերի հիշատակի և դրա կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձև
5. AXA – Նոր պարզաբանումներ
6. Հունվարի 31-ից AXA-ն կվճարի Հայոց ցեղասպանության զոհերի գրեթե 1000 ժառանգորդների

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
3.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
4.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
6.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
8.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: