ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ. 2017 թվականի հունվարի 1-ին Ուաթըրթաունում կրկին լույս տեսավ ՚՚Պայքար՚՚ շաբաթաթերթը

03 հունվարի, 2017 | 01:25

«Պայքար» Շաբաթաթերթը Կը վերստանձնէ իր մէկ դարու առաքելութիւնը

 

baikar2c-january-12c-2017_page_12017 թուականի Յունուար մէկէն լոյս աշխարհ կու գայ «Պայքար» շաբաթաթերթի առաջին համարը:  «Պայքար»ը մէկ դարու հարուստ կենսագրութիւն մը ունի իր ետին:  Իբրեւ օրաթերթ ու շաբաթաթերթ՝ ան ծառայած է Ամերիկայի Արեւելեան ափի հայութեան, ուր կը գտնուէր նաեւ համայնքի մտաւորական սերուցքը:

«Պայքար» հանդիսացած է ու կը շարունակէ հանդիսանալ Ռամկավար Ազատական Կուսակցութեան գաղափարական օրկանը:  Այն շրջանին երբ թերթը կը ծառայէր ընթերցողներու շրջանայինծիրիմը՝համապատասխան որակով եւ արժէքով ՌԱԿի այլ օրկաններ կը ծառայէին այլ գաղութներու՝ անսայթաք գաղափարական ներդաշնակութեամբ մը իրարու հետ:

            Լրատու միջոցներու համաշխարհայնացումը եւ ելեկտրոնային մամուլի աճումը դիմափոխեցին աւանդական մամուլին դերը, որ միանալով նիւթական միջոցներու սղութեան՝ շրջան մը ընդհատեցին «Պայքար»ի առաքելութիւնը:

            Այսօր, միեւնոյն այդ համաշխարհայնացումը եւ ելեկրոնային միջոցներու աճումը լայն հորիզոն կը բանան «Պայքար»ին, վերադառնալու իր առաքելութեան եւ իր գաղափարական խօսքը հասցնելու համայն հայութեան, սփիւռքի թէ հայրենիքի մէջ:

            «Պայքար» այս ձեւով կու գայ փոխարինելու ոչ այլ ոեւէ օրկան, որքան՝ վերադառնալու իր իսկութեան, իր դարաւոր առաքելութեան. ան լոյս պիտի տեսնէ տպագիր եւ ելետրոնային հրատարակութեամբ:

            Փնտռեցէք «Պայքար»ը հետեւեալ հասցէով.  baikarweekly@gmail.com

Հիշեցնենք, որ 1922-ին  Մասաչուսեցի մէջ հիմնադրուած   պարբերականը  երկար  տարիներ  կը հանդիսանար կուսակցութեան  մտավորականութեան  կարևորագոյն հարթակներէն մին:

ՕՐԵՐ-ը շնորհավորում է եւ բարի ու անխափան երթ մաղթում հայատառ մամուլի տասնամյակների փորձառություն ունեցող ,,Պայքար,ին։


Առնչվող նյութեր
1. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
2. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
3. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
4. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
5. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
6. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
7. Պոլսի ,,Ժամանակ,, օրաթերթը դարձավ 110 տարեկան
8. Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն
9. 20.7 միլիոն տոլար Հայաստանին. ԱՄՆ Ծերակոյտի Յանձնախումբը Վաւերացուց Արցախի Եւ Հայաստանի Ի Նպաստ Որոշումներ
10. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: