ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ պատկան մարմիններից ստացվել է Վ․ Վիլսոնի Իրավարար Վճռի կրկնօրինակը

28 հունվարի, 2017 | 02:02

Վերջին հարյուր ամյակը հայ ժողովրդի համար էլ ավելի ողբերգական էր, ճակատագրական էր և օրհասական։ Յուրաքանչյուր հայ գիտի, որ հայրենազրկվել է և իր հայրենիքի մեծ մասը այսօր բռնակցված է Թուրքիայի Հանրապետությանը և այս իրողության հետ որևէ հայ չի համակերպվում։

vilson iravarar vchirԽորհրդային Հայաստանի անկախացումից հետո բոլորս էլ հավատում էինք, որ հայրենատիրության խնդիրը և Վիլսոնյան Իրավարար վճռի կիրարկումը կլինի հայոց օրակարգի առաջին հարցերից մեկը։

Իրոք, այդ ուղղությամբ էլ տեղի ունեցան զարգացումները, սակայն այդ ամենը մնաց միայն Արևելյան Հայաստանի տարածքների վրա։ 2000 թվականներին Արևմտյան Հայաստանի շուրջ ձևավորվում էր նոր մոտեցում, որի նպատակն էր ձևավորել Արևմտյան Հայաստանի Վտարադի Կառավարություն, սակայն այն հնարավոր եղավ կյանքի կոչել միայն 2011թ․ի փետրվարի 4-ին, որի նպատակն էր վերականգնել հայության իրավունքները նաև Արևմտյան Հայաստանի այն մասերի վրա, որոնք մասն են կազմում Վ․Վիլսոնի Իրավարար Վճռի։

2015թ ից Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը նախաձեռնեց հայց Ռուսատանի Դաշնության Սահմանադիր Դատարանին եւ պահանջեց դենոնսացիայի ենթարկել՝ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագիրը։ 2016 թ հունվարին ՌՖ Սահմանադրական Դատարանը գրավոր մերժեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության հայցը, պատճառաբանելով, որ ՌՖ Սահմանադրական Դատարանը իրավասու չէ իրականացնելու նման գործառույթ։

2015թ ին ԱՄՆ պատկան մարմիններից պահանջեցինք Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությանը հանձնել Վ․ Վիլսոնի իրավարար վճիռը՝ կայացված 1920 թվականի ապրիլի 26-ին Սան-Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի (compromis) և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է՝«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920 թ։

Երկու տարվա համառ աշխատանքից հետո մեզ հաջողվեց ԱՄՆ պատկան մարմիններից ստանալ Իրավարար Վճռի կրկնօրինակը, որը պաշտոնապես տրվել է Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ներկայացուցիչներին ԱՄՆ-ում։

Սույն փաստաթուղթը իր պատմության մեջ առաջին անգամ է հանձնվում Արևմտյան Հայաստանի լիազոր մարմնին ՝Վտարանդի Կառավարությանը։ Փաստաթուղթը գտնվում է Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ՆԳ գործերով փոխվարչապետ Վ․Մեսրոպյանի մոտ։ Սա արդեն և պատմական և քաղաքական քայլ է և բոլոր այն կառույցները, որոնք այս կամ այլ կերպ զբաղվում են Արևմտյան Հայաստանի խնդիրներով արդեն ունեն բավարար հիմք՝ համախբվելու համար Վտարանդի Կառավարության շուրջ՝ միասնական օրակարգ ձևավորելու համար։

ԱՀՊ ՎԿ վարչապետ Ա․ Մկրտչյան

Գերմանիա


Առնչվող նյութեր
1. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
2. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
4. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
5. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
6. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
7. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
8. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
9. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
10. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: