ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը

30 մարտի, 2016 | 08:03

hawaii parl. Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է  «Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 167 բանաձևը։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարությունից։

Հավային ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Կալիֆորնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի,  Ջորջիայի օրենդսիր մարﬕններում:

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․

 

Բանաձև

 

ՀԱՐԳԵԼՈՎ և ՃԱՆԱՉԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըէթնիկ հայկական տարածաշրջան էՀարավային Կովկասում, որն ունի երկար ևհարուստ պատմություն, և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդիպատմության և մշակույթի մեջ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին` տասնամյակների պայքարից հետո Լեռնային ՂարաբաղիՀանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որԼեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեցտարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկըհանդիսացավ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակներիընթացքում հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսականզրկանքների և հսկայական այլ դժվարությունների պայմաններում, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իրքաղաքացիներին՝պահպանելով իր անկախությունը և ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյանտարածաշրջանը, և անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնքհամընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են2015 թ. մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպեսազատ և թափանցիկ, հետևաբար

Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ․ հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄԷ հարգել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները և նվիրվածությունը և վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը և նրա ժողովրդին խաղաղության,բարգավաճման և շարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել ԼեռնայինՂարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձևի վավերացված պատճեները կփոխանցվեն Լեռնային ՂարաբաղիՀանրապետությանը նրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, և լրացուցիչ վավերացված պատճեներըկփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչներիպալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայի ներկայացուցիչներին։

 

ԱՄՆ Հավայա նահանգի կողﬕց Արցախի անկախությունը ճանաչելը Հայաստան- Արցախ-Սփյուռք համագործակցության կարևոր հաղթանակ է: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Արցախի անկախությունը փաստացի ճանաչեց ևս ﬔկ նահանգ: Մենք նշել ենք, որ Արցախի ճանաչման գործընթացում սպասվում են նոր զարգացուﬓեր, և Հավայա նահանգի կողﬕց ճանաչուﬓ այդ զարգացուﬓերի համատեքստում է: Արցախի ճանաչուﬓ ընթանում է ակտիվ ձևով և այդ գործընթացն անխուսափելի է: Հավայան կարևոր նահանգներից է, կարևոր կազմավորուﬓերից ﬔկն է: Սա նոր լիցք է հաղորդելու Արցախի ﬕջազգային ճանաչմանը: Շնորհակալություն ենք հայտնում Հավայայի նահանգի բնակչությանը, իշխանությանը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, շատ կարևոր է Արցախին վերաբերող թեմաների լուսաբանմանն ակտիվություն հաղորդելը: «Մենք պետք է այս ամբողջ գործընթացը լավ լուսաբանենք: Ինչպես գիտեք, մշակել ենք Արցախի ճանաչման բազմաստիճան ռազմավարություն: Սկսում ենք ցածր օղակներից և վերջում դուրս ենք գալու պետական մակարդակ: Պետք է նկատել, որ եթե Արցախը չլիներ ժողովրդավարական պետություն, ապա որևէ ﬔկը չէր ուզենա նրա հետ հարաբերվեր, առավել ևս ճանաչեր: Սա շուկայական գործընթաց չէ, ﬔզ ճանաչում են առանց որևէ դրամական ﬕջոցների ներդրման, այս աﬔնը պարզապես գաղափարախոսական, բարոյական հարթությունում է»,-հավելեց Դավիթ Բաբայանը: ԱՄՆ Հավայա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձևը:

 

hawaii-statehawayi arcax 2 hawayi arcax


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
4. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
7. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
8. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
9. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
10. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: