ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ

25 մարտի, 2014 | 15:43

ANCA logoԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ

“Ալ Նուսրա” եւ “Ալ Իսլամիե” խմբավորումների՝ Քեսապի վրա իրականացված գրոհը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Մարտերի ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով օդ բարձրացած սիրիական ռազմական ինքնաթիռներից մեկը խփվել է թուրքական օդուժի կողմից։ Այդ երկրի հետ սահմանակից Քեսաբի վրա հարձակումը սկսվել էր դեռեւս մարտի 21-ին։ Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո անակնկալ կերպով տրվել էր շտապ տարհանման հրաման։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է. “Ամիսներ շարունակ զգուշացրել ենք միջազգային հանրությանը ծայրահեղական զինյալների կողմից Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությանն ուղղված սպառնալիքի մասին: Հայաբնակ քաղաքում եւ Քեսաբի գյուղերում այս հարձակումները բռնության վերջին օրինակներն են, որոնք ակտիվորեն խրախուսվում են հարեւան Թուրքիայի կողմից: Մենք կոչ ենք անում Սիրիայի հակամարտության վրա որեւէ ազդեցություն ունեցող պետություններին գործադրել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դադարեցվեն Քեսաբի խաղաղ բնակչության վրա հարձակումները, եւ նրանք կարողանան ապահով վերադառնալ իրենց տներ: Վերջին հարյուր տարվա ընթացքում սա արդեն երրորդ անգամ է, որ հայերը ստիպված են լինում լքել Քեսաբը եւ երրորդ անգամ է, որ ագրեսորը կամ ագրեսորի կողքին կանգնածը Թուրքիան է”:

Քեսաբը Թուրքիային սահմանակից հայաբնակ ամենամեծ բնակավայրն է, եւ միշտ էլ եղել է Թուրքիայի թիրախում, դեռեւս մինչեւ սիրիական հակամարտության սկիզբը։ Նշված իրադարձություններում Թուրքիայի մեղսակցության մասին հայտարարություն է արել նաեւ ՄԱԿ-ում Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչը։


Առնչվող նյութեր
1. Արդարութեան Եւ Մարդու Իրաւունքներու Հայկական Իրաւական Կեդրոնի Ստեղծում՝ Ի Խնդիր Ցեղասպանութեան Արդարացի Լուծման Եւ Արցախի Անկախութեան Սատարման
2. «Խոստումը» Ֆիլմը Արտադրողները Պիտի Մեծարուին Հայ Դատի Տարեկան Ձեռնարկին Ընթացքին
3. ԱՄՆ կոնգրես . Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում
4. ԱՄՆ նախագահը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները անվանել է Մեծ եղեռն
5. Ամերիկահայութեան Ներկայացուցիչներ Կը Հանդիպին ԱՄՆի Պետական Բաժանմունքի Պատասխանատուներու Հետ
6. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՈՐՊԷՍ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐՈՒ ԽՕՍՆԱԿ ՆԱԽԱԳԱՀ ՕՊԱՄԱՅԻՆ ՊԱՐԶԵՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐՈՒՆ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ
7. Ցավալի լուսանկարներ ազատագրված Քեսաբից
8. Հայոց ցեղասպանության մասին Օբաման բազմաթիվ վկայակոչումներ լսեց Շոայի միջոցառման ժամանակ
9. Քեսաբի հարցի քննարկում Հոլանդիայի խորհրդարանում
10. ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ ՔԵՍԱՊԻ ԴԷՄ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: