ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ «Հայ դատը» Հարավային Դակոտայի օրենսդիրներին կոչ է անում դեմ քվերակել հակահայկական բանաձևին

24 փետրվարի, 2014 | 10:23

ANCA logoԱդրբեջանական կողմը հերթական հակահայկական հարվածն է նախապատրաստում` հովանավորելով ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ ներկայացված հիմնավորապես կողմնակալ և փաստացիորեն սխալ HCR 1020 բանաձևը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, բանաձևը վերաբերում է Խոջալույի դեպքերին և Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել փետրվարի 21-ին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն արդեն նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել հակազդելու Ադրբեջանին և խոչընդոտելու բանաձևի ընդունումը: Այն կոչով դիմել է Հարավային Դակոտայի քաղաքացիներին, որպեսզի վերջիններս կապվեն իրենց Ներկայացուցիչների պալատի առաջնորդների և ներկայացուցիչների հետ` հորդորելով դեմ քվեարկել բանաձևին:

«HCR 1020 բանաձևն առաջ է քաշվել Ադրբեջանի` կոռումպացված և ոչ ժողովրդավար մի երկրի նախագահի կողմից` միջամտելու մեր` Հարավային Դակոտայի ժողովրդավարական համակարգին: Որպես մեր նահանգի քաղաքացի` ես վրդովված եմ այս անամոթ օտար միջամտությամբ: Ոչ ժողովրդավար պետության ոչ ժողովրդավար առաջնորդը արժանի չէ ո’չ մեր նահանգի ձայնին, ո’չ այն բանին, որ ազդեցություն գործի մեր համայնքների քաղաքացիական կյանքի վրա»,- նշված է նահանգի օրենսդիրներին ուղղված նամակում:

ANCNEWS

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արդարութեան Եւ Մարդու Իրաւունքներու Հայկական Իրաւական Կեդրոնի Ստեղծում՝ Ի Խնդիր Ցեղասպանութեան Արդարացի Լուծման Եւ Արցախի Անկախութեան Սատարման
2. «Խոստումը» Ֆիլմը Արտադրողները Պիտի Մեծարուին Հայ Դատի Տարեկան Ձեռնարկին Ընթացքին
3. ԱՄՆ կոնգրես . Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում
4. Ամերիկահայութեան Ներկայացուցիչներ Կը Հանդիպին ԱՄՆի Պետական Բաժանմունքի Պատասխանատուներու Հետ
5. Ցեղասպանութեան Դասաւանդման Քալիֆորնիոյ Բանաձեւը Կը Վաւերացուի
6. ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ
7. Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է հայամետ սենատորի առաջադրումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: