ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

24 օգոստոսի, 2017 | 21:44

++ԱՄՆ-ի 47-րդ նահանգը` Այովան ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը։

«Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հռչակագիրը»,- հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։

Արարողությանը ներկա էին հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արեւելյան Ամերիկայի հայ դատի հանձնախմբի անդամներ Արմեն Սահակյանն ու Արթուր Մարտիրոսյանը, փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ։Փաստաթղթի համաձայն՝ 2017թ. հոկտեմբեր ամիսն Այովա նահանգում հայտարարվում է Հայաստանի մասին իրազեկման (“Armenia Awareness Month”) ամիս։

Ինչպես հայտնում է ԱՄն-ի ,,Ասպարեզ» օրաթերթը, փաստաթղթում գրված է.

«1915-1923 թուականներուն իրականացած Հայոց Ցեղասպանութեան ընթացքին, մէկ միլիոն հայեր՝ կանայք, տղամարդիկ եւ երեխաներ սպաննուած են հայոց հողերուն վրայ, ինչպէս նաեւ մէկ միլիոն յոյներ եւ ասորիներ կոտորուած են՝ Օսմանեան կայսրութեան նախաձեռնած ցեղասպանական գործողութիւններուն իբրեւ հետեւանք: Այս զոհերը տակաւին ծարաւ են արդարութեան:

Մենք պարտաւոր ենք դատապարտելու պատմական այն բոլոր դէպքերը, որոնք տեղի ունեցած են անցեալին, ներառեալ՝ Հայոց Ցեղասպանութիւնը, Ողջակիզումը, «Իսլամական պետութեան» գործողութիւնները Իրաքի մէջ, Տարֆուրի, քրիստոնեաներու ու այլ կրօնքներու եւ ամբողջ մարդկութեան դէմ իրականացուած յանցագործութիւնները: Այսպիսով, 2017ի Հոկտեմբերը կը հռչակուի՝ «Հայաստանի մասին իրազեկման ամիս»:

Նախկինում Տեխաս նահանգը դարձել էր ԱՄՆ 46-րդ նահանգը, որը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ 2017-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էին նաև Կոլորադո և Վայոմինգ նահանգները։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
2. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
3. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
4. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
5. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
6. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
7. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
8. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
9. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
10. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: