ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ դեսպանն ու դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն երեխաների համար գիրք են ընթերցել

28 մարտի, 2014 | 20:19

varduhi varderesyan usa despan 2Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն այսօր 40 երեխաների համար ընթերցել են հատվածներ «Կլարա Բարտոն. նաեւ մեր հրեշտակը» գրքից:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ գրքի շնորհանդեսը:

«Ամերիկյան ժողովուրդը Կլարա Բարտոնին անվանում է ճակատամարտի հրեշտակ, քանի որ 1860-ականներին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա շատ բան է արել մեր երկրի համար: Նրան պետք է ձգտել նմանվել, քանի որ քարոզել է կամավորություն՝ անկախ կրոնական, ազգային պատկանելիությունից»,- նշել է ԱՄՆ դեսպանը:

«Մի ամբողջ կյանք այս հրաշալի կինը նվիրել է բարեգործությանը եւ մարդասիրական գաղափարներին: 19-րդ դարի վերջին նրա շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 հազ հայերի կյանքեր»,- ասել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

Հավելենք, որ գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքն անվճար տրամադրելու է Հայաստանի գրադարաններին եւ դպրոցներին:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 


Առնչվող նյութեր
1. Կյանքից հեռացել է լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը
2. Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկո

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: