ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար»ի ներկայացված Հայաստանի «Երկրաշարժ» ֆիլմը չի ընդունել եւ պահանջել է նոր ֆիլմ ուղարկել

14 հոկտեմբերի, 2016 | 20:40

film erkrasharzՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում որակազրկել է Հայաստանի ներկայացրած «Երկրաշարժ» ֆիլմը:

«Հանձնաժողովը որոշեց, որ «Երկրաշարժ» ֆիլմը չի համապատասխանում ներկայացված պահանջներին»,- հայտարարել է Ակադեմիայի կինոարվեստի և գիտությունների բաժնի մամուլի քարտուղարը: Նա ընդգծել է, որ Հայաստանի ընտրական հանձնաժողովը տեղեկացվել է որոշման մասին և նրանց հնարավորություն է տրվել ներկայացնել մեկ այլ ֆիլմ:

Հիշեցնենք, որ «Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ էր ստացել: Ներկայացված ֆիլմերն էին՝ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը:

Ի դեպ, «Վերջին բնակիչը» Արցախի մասին է: Այն իր մեջ հզոր հաղորդագրություն է պարունակում ազգային պատկանելիության և այն մասին, որ անգամ պատերազմը չի կարող վերջ դնել նվիրական արժեքներին:  Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են անկախության սերնդի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ևս մեկ անգամ ընդգծում են խաղաղության համազգային և համամարդկային արժեքը: Ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Հավելենք, որ Հայաստանը 2002 թ. ներկայացրել է Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոնկարը, 2010-ին՝ Ռուբեն և Վահե Գևորգյանցների «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը, 2013-ին՝ արցախյան պատերազմի մասին պատմող Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը, որոնցից ընտրական փուլ է անցել միայն վերջինը:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:

Artsakhpress.am

oskar-film


Առնչվող նյութեր
1. Անահիտ Աբադի «Եվա» դրաման կներկայացվի ամերիկյան ,,Օսկար,, 2018-ին
2. Պրահայում ցուցադրվեց ,,Երկրաշարժ,, ֆիլմը
3. Հունվարի 22-ին ՚՚Երկրաշարժ՚՚ ֆիլմը կցուցադրվի Պրահայում
4. Հայ իրավաբանի կերպարը ներկայացնող ֆիլմը՝ «Օսկար»-ի հաղթող
5. Պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանն արժանացել է «Օսկարի»ի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: