ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամերիկահայ ռեժիսոր Աննա Կոնդոն ֆիլմ է նկարահանում Երևանում. «Ինչ որ տեսնում եմ այստեղ զարմացնում ու հիացնում է ինձ»

31 օգոստոսի, 2013 | 09:37

Anna Kondo 2ԵՐԵՎԱՆ- Հայաստանում ծնված, այնուհետև իր կյանքը Փարիզում և Նյու Յորքում անցկացրած ռեժիսոր Աննա Աչդյան Կոնդոն այժմ աշխատում է մի ֆիլմի վրա, որը նկարահանվելու է Երևանում: Panorama.am-ի հետ զրույցում ամերիկահայ ռեժիսորը պատմեց. «Ծնվել եմ Հայաստանում, մեկուկես տարեկանում ընտանիքով տեղափոխվել եմ Փարիզ: 25 տարի է ապրում եմ Նյու Յորքում: Ճիշտ կլինի ասել, որ իմ կյանքը և սիրտը միաժամանակ երեք երկրներում է: Այժմ աշխատում եմ երեք ֆիլմերի վրա, որոնք տրիլոգիայի մաս են: Առաջինը նկարահանվել է Ամերիկայում, երկրորդը նկարահանվելու է Հայաստանում, երրորդը` Ֆրանսիայում»:

Նրա ներկայացմամբ, ֆիլմերի բովանդակությունն իրար հետ որևէ կապ չունեն, ամեն ֆիլմ իր ճակատագիրն ունի, բայց երեքն էլ նկարահանվում են տեխնիկական նույն մեթոդներով` առանց սցենարի, փորձի, մեկ դուբլով` նկարահանված իրական ժամանակում, երեք կամ չորս տեսախցիկներով:

Հայաստանում նկարահանումները սկսվելու են հոկտեմբերի 1-ից: «Լինելու է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ` նկարահանված դոկումենտալի ոգով: Նկարահանումները լինելու են Երևանում ու շրջակայքում: Ֆիլմում երկու դերասան է լինելու (ֆրանսիացիներ են ազգությամբ), շատ տեսարաններ, ի տարբերություն Ամերիկայում նկարահանվածի, որտեղ մարդիկ են շատ, տեսարանները` քիչ: Առաջին ֆիլմը պատմում է մի ընտանիքի հանգստյան երկու օրերի մասին, երկրորդը դասական գիծ ունի` հինգ օր Երևանը և իր շրջակա միջավայրը»,- պատմում է ռեժիսորը` ընդգծելով, որ ինչ որ տեսնում է այստեղ զարմացնում ու հիացնում է իրեն: Ա. Կոնդոն նշեց, որ դեռևս պարզ չէ, թե երբ պատրաստ կլինեն ֆիլմերը:

Ամերիկահայ կինոռեժիսորի խոսքով, ինքն այնքան էլ ծանոթ չէ հայկական կինոմատոգրաֆիային. «Իհարկե, գիտեմ Փարաջանովին: Ուզում եմ դիտել հայկական ֆիլմեր, սակայն այնքան էլ հեշտ չէ Ամերիկայում գտնել հայկական լիցենզավորված ֆիլմեր»: Աննա Կոնդոն նշեց, որ ինքը ծանոթ չէ Ամերիկայում գործունեություն ծավալող հայազգի ռեժիսորների հետ, քանի որ առիթ չի եղել։

Գարիկ Ավետիսյան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
10. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: