ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամերիկահայ Արուեստագէտները՝ Սիրիահայերի Համար

05 ապրիլի, 2013 | 01:07

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ. – Ամերիկահայ արուեստագէտները սիրիահայերին զօրակցելու նպատակով Ապրիլի 11ին կը համախմբուեն գեղանկարչական ցուցահանդէսի շուրջ, «Զօրայեան,, թանգարանում: «Սիրիայում բնակուող մեր հայրենակիցների համար այս պահին չափազանց կարեւոր է բոլորիս զօրակցութիւնը: Որպէս արուեստագէտ, մտայղացայ համախմբել գործընկերներիս եւ մշակոյթի միջոցով մեր ներդրումն ունենալ սիրիահայերի համար: Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Յովնան արք. Տէրտէրեանը սիրով համաձայնեց աջակցել եւ առաջնորդարանի սրահը տրամադրեց ցուցահանդէսի անցկացման համար,,- , ներկայացնում է նախաձեռնութեան հեղինակ, Հայ երաժիշտների եւ արուեստագէտների կենտրոնի ու «Տապան,, հեռուստածրագրի ղեկավար Տիգրան Մուսեանը:

Ձեռնարկի կազմակերպմանը միացել են նաեւ Պոլսահայ միութիւնն ու Սիրիայի հայերի զօրակցութեան միացեալ մարմինը: Հիմնականում Լոս Անջելեսում ստեղծագործող 32 ճանաչուած հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդէս-վաճառքից գոյացած ողջ հասոյթը կը տրամադրուի Սիրիահայերի աջակցութեան հիմնադրամին: Գեղանկարչական ցուցահանդէսում ներկայացուած կը լինեն Վլադիմիր Աթանեանի, Դրօ Արզույեանի, Վոլոդեա Բաբայեանի, Պերճուհի Բայրամեանի, Վահէ Բերբերեանի, Րաֆֆի Բոյաջեանի, Գալուստ Գեօդելի, Լիաննա Գորոյեանի, Մարալ Դանիէլեանի, Սիրուն Երէցեանի, Եւրիկայ Զատիկեանի, Գրիգոր Զաքարեանի, Սամուէլ Զումեանի, Արմինէ Թէյմուրեանի, Աշոտ Խուդաւերդեանի, Սամուէլ Հալաջեանի, Մինաս Հալաջեանի, Վազգէն Մաթեանի, Զարեհ Մկրտիչեանի, Սարգիս Մուրադեանի, Աշոտ Մինասեանի, Իլդա Շագարեանի, Միքայէլ æիհանեանի, Ռազմիկ Սամուէլցի, Էլլա Սարգիսեանի, Մկրտիչ Սարգիսեանի, Ռաֆայէլ Վաղարշակեանի, Հենրիկ Վարդենիկցիի, Արա Տեւկանցի, Էմիլ Քազազի, Ալօ Օջախեանի, Գագիկ Ֆահրադեանի աշխատանքները: «Հայ ժամանակակից յայտնի արուեստագէտների նման համախմբումն աննախադէպ է, սակայն՝ բնական, քանզի նրանց առաջնորդում է գաղափարը», նշում է Տիգրան Մուսոյեանը: Այս գեղեցիկ ձեռնարկը նաեւ հնարաւորութիւն է՝ ծանօթանալու ժամանակակից յայտնի հայ արուեստագէտների աշխատանքներին եւ ներդրում ունենալու Սիրիայի մեր հայրենակիցներին օգնելու գործում:

Ցուցահանդէսի բացում՝ Հինգշաբթի, Ապրիլի 10ին, երեկոյեան՝ ժամը 7-10: Ձեռնարկը կ՛անցկացուի Բրբանք, 3325 Նորթ Գլենոքս հասցէում, առաջնորդարանի «Զօրայեան,, թանգարանում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ, www.asbarez.com

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել
2. Բիլզերյան եղբայրները ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում
3. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
4. Այցելեք Օրբելի եղբայրների 35-ամյա տուն-թանգարանը Ծաղկաձորում
5. Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
6. Հայտնի ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի
7. Հայաստանի նախագահը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հայկական հաստատություններում
8. Ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը Երեւանում
9. Հերթական թանգարանային գիշերը..Ռուբեն Գալչյանի քարտեզների ցուցահանդեսը Երևանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում
10. Սանկտ Պետերբուրգի թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: