ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին

14 նոյեմբերի, 2018 | 09:47

Նոյեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Միությանը Հայաստանում և Սփյուռքի համայնքներում իրականացվող հայրենաշեն ու ազգօգուտ ծրագրերի, ինչպես նաև Հայ Եկեղեցու գործունեությանը մշտապես աջակցելու համար: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցու առաքելությունն ուղղված է hայրենիքում և Սփյուռքում հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, մեր ժողովրդի միասնության ու համերաշխության ամրապնդմանը, ազգային-հոգևոր արժեհամակարգի անաղարտ պահպանմանը:

Տիար Պերճ Սեդրակյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց անցած մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում և Սփյուռքի համայնքներում ՀԲԸՄ կողմից իրականացված նախաձեռնությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև որոշ ընդհանուր նկատառումներ` համայնքային կյանքի արդյունաշատ կազմակերպման վերաբերյալ։ ՀԲԸՄ նախագահը հաստատեց, որ Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես շարունակելու է զորակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը և ազգանպաստ ծրագրերին, ինչպես նաև Սփյուռքի ազգային ինքնության և հայապահպանության ուղղված ջանքերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկա իրավիճակին, մեծապես կարևորվեց եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի ապագայի կերտման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և զարգացումներին:


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
3. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
5. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
6. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
7. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
8. Հայ-գերմանական ֆորումի նախագահը Մայր Աթոռում
9. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
10. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: