ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին

05 հունվարի, 2018 | 01:31

Հունվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ Ս. Ծննդյան տոնի առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող մանուկներին։

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և կենտրոնի այցելու հովիվ,  Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը։

Ամենայն Հայոց Հայրապետին մուտքի մոտ դիմավորեցին կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը և կենտրոնի ղեկավար կազմը։ Նորին Սրբությունը պրոֆեսոր Ս. Դաղբաշյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Արյունաբանական կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի պայմաններին և արդիական սարքավորումներով հագեցվածությանը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելեց մանկական խաղասենյակում հավաքված մանուկներին և նրանց ծնողներին՝ շնորհավորելով Նոր Տարվա և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան հուսանորոգ տոների առիթով։ Գարեգին Բ Կաթողիկոսը, խոսելով Սուրբ Ծննդյան խորհրդի մասին, ընդգծեց, որ Աստված իր սերը և առատ շնորհները բոլորին է բաշխում ըստ իրենց կարիքների՝ պայծառակերպելով ամենքի կյանքը։ Վեհափառը հորդորեց փոքրիկներին այդ հավատով ու հույսով լցվել և մաղթեց շուտափույթ ապաքինվելով՝ վերադառնալ իրենց բնականոն կյանքին։

Կենտրոնի տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին այցի առիթով՝ կարևորելով Եկեղեցու և կենտրոնի միջև ձևավորված գործակցությունը և պարբերաբար ցուցաբերվող աջակցությունը։ Պրոֆեսոր Ս. Դաղբաշյանը ընդգծեց այցելող հոգևորականների օգտակար ծառայությունը և բարերար ազդեցությունը կենտրոնում բուժում ստացող մանուկների կյանքի վրա։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը զրույց ունեցավ բժիշկների հետ։ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նրանց նվիրյալ ծառայությունը և շնորհակալություն հայտնեց մանուկների նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար։ Նորին Սրբությունը կենտրոնի տնօրինությանը և բժշկական անձնակազմին մաղթեց Աստծո զորակցությունն իրենց դժվարին առաքելության մեջ։

Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ընծայեց խաչեր, Մանկական Աստվածաշնչեր և այլ նվերներ՝ Մայր Աթոռի կողմից նյութական աջակցություն ցուցաբերելով նաև նրանց ընտանիքներին։


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Հայ-գերմանական ֆորումի նախագահը Մայր Աթոռում
4. Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված
5. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
6. Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման. Վահրամ քահանա Մելիքյան
7. Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը` ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ
8. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ՀՀ նորընտիր վարչապետին
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսը hովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո
10. Գարեգին Բ-ն Բեռլինում նախագահել է «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: