ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նախիջեւանին սահմանակից մարտական դիրքեր

07 հուլիսի, 2018 | 13:11

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին այնտեղ դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը և ՀՀ ԶՈՒ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` գնդերեցների ուղեկցությամբ։

Բանակի սպաների և զինվորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին Սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի և կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի և քույրերի անդորրը:

Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։

Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է: Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին Հայոց Հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հյուրընկալվել Հայոց Հայրապետին:

Զինվորականները շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և զորակցության խոսքերի համար ու փոխադարձաբար մաղթեցին ուժ ու երկար տարիների կյանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր ծառայության մեջ։

 


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
2. Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
3. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է,ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ. ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
4. Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
5. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
8. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
10. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: