ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր

11 սեպտեմբերի, 2018 | 08:53

 

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի:

Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում և Սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը:

ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանությանը և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում և Սփյուռքում Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Մասնավորապես խոսվեց Սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի գործածության հետ կապված մարտահրավերների և հայ ինքնության պահպանման վրա դրանց ազդեցության մասին։ Կարևորվեց Եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդի՝ համայնքային կյանքում գործուն ներգրավման հարցում: Այս կապակցությամբ հատկապես ընդգծվեց ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ գործածությունը Հայաստանում և Սփյուռքի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում:

Տիար Պերճ Սեդրակյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մոտ օրերս բացվելիք «Հայաստան» ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրվելու են Հայոց Եկեղեցու կողմից դարերով պահպանված` 4-ից 18-րդ դարերի հոգևոր-մշակութային գանձեր և սրբություններ:

Գարեգին Բ Վեհափառն անդրադարձավ ցուցահանդեսի բացառիկությանը` ընդգծելով, որ այն հպարտությամբ կլցնի հայորդիների սրտերը և աշխարհին հերթական անգամ կվկայի համաշխարհային հոգևոր-մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի յուրահատուկ ներդրման մասին:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Պերճ Սեդրակյանին ու Վազգեն Յակուբյանին Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ՀԲԸՄ-ի շարունակական աջակցության համար։


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
6. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
7. Մեկշաբաթյա վերջնաժամկետ՝ Կորյուն աբեղայի համար
8. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
9. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը
10. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ուխտավորներին՝ իր հրաժարականի պահանջի առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: