ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄԵԱԿՆԵՐԸ ԻՄԱՍՏԱՒՈՐԵԼՈՒ ՄՏԱՍԵՒԵՌՈՒՄՈՎ…

22 սեպտեմբերի, 2016 | 19:08

Derenik Melikian 2016 ALIKՙԱԼԻՔ՚-ի ողջ ընտանիքը եւ դեռ յարակից մարմիններն ու ժրաջան աշխատանքներ ստանձնած տարբեր յանձնախմբերը` Թեհրանում, Ատրպատականում եւ Նոր Ջուղայում, անցնող երկշաբաթեակում (չասելու համար` անցնող ամիսներում) բառի բուն իմաստով մխրճւեցին թերթիս 85–ամեակը նշանաւորելու ծանրագոյն աշխատանքներում: Այստեղ շեշտենք, որ նպատակը ոչ այնքան լոկ ամեակը նշելու արարողակարգերը, ինչքան նոյն առիթով հայաշխարհի հասարակաց միտքը ձեւաւորող-լուսաբանող ԶԼՄ-ների (թէեւ ներկայացուցչական) պատասխանատուներին, խմբագիր-լրագրողներին Իրանի եւ իրանահայութեան հիւրընկալ միջավայրում համախմբելն էր: Անհամեստութիւն չթւայ, բայց կարծում ենք ՙԱԼԻՔ՚-ի նոյն ընտանիքը յաջողեց ճշտորոշած նպատակադրումը իրականացնել եւ կենդանի ու գործնական բնոյթ հաղորդել ինչպէս ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ-ԱՐՑԱԽ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ գաղափարին` գէթ քարոզչական մակարդակում, այնպէս էլ` հայկական լրագրութեան, Իրանի պետական ու մամլոյ շրջանակների հնարաւորութիւններին առնչւելու տեսակէտից:

Հայաշխարհի ծանրակշիռ ու ազդեցիկ լրատւամիջոցների ներկայացուցիչների Իրանի Իսլ. Հանրապետութիւն այցն բնաւ զբօսաշրջային բնոյթ չէր կրում ու նրանց` իրանահայութեան հինաւուրց գաղթօջախներ` Ատրպատական եւ Սպահան, ինչպէսեւ, Թեհրան ճամբորդութեան արգասիքը ոչ միայն մեր կողմից, այլ եւ մանաւանդ իրենց միջոցով արդէն իսկ լուսարձակի տակ է առնւել ու դեռ այդ մասին ստանալու է պատշաճ բնութագրականը:

Մէկ խօսքով` աննախադէպ այց ու համախմբում էր մեր թանկագին գործընկերների ի մի գալը,Իրանում ու իրանահայ հինաւուրց համայնքում:

Մնում է, որ մենք, մեր հերթին դա ընդունենք որպէս արժէքաւոր փորձառութիւն` մեր հետագայ  ու դեռ գալիք ամեակները իմաստաւորելու համար:

 

ՙԱլիք՚ օրաթերթի գլխաւոր խմբագիր

Դերենիկ Մելիքեան


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Ուժի մեջ է մտնում նոր խորհրդարանական համակարգը. Դերենիկ Մելիքյանի մտորումները
7. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
8. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
9. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
10. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: