ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամալ Քլունի. «Հայաստանն իր օրը պետք է ունենա դատարանում։ Խաղադրույքն ավելի բարձր հայ ժողովրդի համար չի կարող լինել»

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են. վճիռն՝ ամիսներ անց
28 հունվարի, 2015 | 13:46

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ. –  Իրավապաշտպան Ամալ Քլունին, որ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) լսումների  ժամանակ ներկայացնում էր Հայաստանը, Թուրքիային մեղադրել է խոսքի ազատության խնդրում երկակի չափանիշներ կիրառելու և  Հայոց ցեղասպանությունը  «միջազգային սուտ» որակող թուրք ձախակողմյան գործիչ Փերինչեքին պաշտպանելու համար։  Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատի 17 անդամներին ուղղված խոսքում  նշել է, որ ցանկանում է փոխել այս դատարանի նախորդ որոշումը, որը կասկած է գցում Հայոց ցեղասպության փաստի վրա։ «Հայաստանն իր օրը պետք է ունենա դատարանում։ Խաղադրույքն ավելի բարձր հայ ժողովրդի համար չի կարող լինել»,- ասել է իրավապաշտպանը։

Ամալ Քլունին նաև ասել է, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի եկել վիճարկելու  ազատ խոսքի իրավունքը,  և ոչ էլ Թուրքիան է եկել

Amal Clooney accused Turkey of hypocrisy during a hearing at Strasbourg court’s 17-member Grand Chamber  Photo: ECHR

Amal Clooney accused Turkey of hypocrisy during a hearing at Strasbourg court’s 17-member Grand Chamber Photo: ECHR

պաշտպանելու նույն այդ իրավունքը, հատկապես որ  այս դատարանը շատ լավ գիտի, թե ինչ իրավիճակ է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում, քանզի այս դատարանում 224 նմանատիպ գործ կա Թուրքիայի դեմ։  Իբրև օրինակ Քլունին վկայակոչել է Հրանտ Դինքին, նշելով, որ նա Թուրքիայում մեղադրվել է եւ սպանվել է իր գաղափարների ու ազգային պատկանելության համար։

Հայաստանը ներկայացնում էր նաև նույն փաստաբանական գրասենյակի անդամ Ջեֆրի Ռոբերտսոնը։ Վերջինս իր խոսքում նշել է, որ Թալեաթ փաշան թուրքական Հիտլերն էր։

Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները  պաշտպանել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը և բացատրել «ցեղասպանություն» հասկացության էությունը:

Դողու Փերինչեքը կրկնել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները, այլ՝ ցեղասպանությունը: Իր ճառի ավարտին Փերինչեքը կրկին պաշտպանել է Թալեաթ փաշային: Նա պնդել է, որ ինքն ուսումնասիրել է 1915ի իրադարձությունները ու եզրահանգել է, որ Օսմանյան պետությունը հայ քաղաքացիներին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, և կատարվել է Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված հարկադիր տեղահանություն:

Ասենք, որ Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել  «Էրգենեկոնի» աղմկահարույց գործով, դատարանի վճռով ազատ էր արձակվել, իսկ օրերս  նրա վրայից հանվեց երկրից դուրս գալու արգելքը, որպեսզի նա կարողանա անձամբ ներկա գտնվել Ստրասբուրգի այսօրվա լսումներին ու ներկայացնի Թուրքիայի տեսակետները։

strasburg2Նշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու նպատակով, Փերինչեքի գլխավորած  բանվորական կուսակցությունը հիմնել է «Թալեաթ փաշայի կոմիտե», որը ԵԽ-ն ճանաչել է որպես «այլատյացություն եւ ռասիզմ» սերմանող կազմակերպություն, եւ 2006 թ. Թուրքիայի կառավարությունից պահանջել կասեցնել դրա գործունեությունը, որը  «կոպտորեն  խախտում է եվրոպական արժեքները»: Հենց այս կոմիտեին էր, որ Հունաստանը վերջերս արգելեց մուտք գործել երկիր։

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը:  Եվրադատավորներն այն ժամանակ հայտարարել էին, որ  միասնական կարծիք չկա,  արդյոք նախորդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն էր։ Նախորդ տարի մարտի 17-ին Շվեյցարիայի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը
2. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
3. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
4. «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում
5. Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձեւաչափային գործընթացը. Շահան Գանտահարյան
6. Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը քննարկվել է Ստրասբուրգում
7. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
8. Ստրասբուրգ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում
9. Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Ստրասբուրգ
10. Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում Ստրասբուրգում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: