ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը»

10 հունիսի, 2013 | 12:43

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը:

Գրքում ներկայացվում է Վանա լճի Աղթամար կղզին` իր պատմության կարևոր դրվագներով և մշակութային հարուստ ժառանգությամբ, որի բաղկացուցիչներն են Գագիկ Արծրունի թագավորի կառուցած, մեծարվեստ պատկերաքանդակներով զարդարված Սուրբ Խաչ եկեղեցին, կղզու մյուս եկեղեցիներն ու կառույցները, աղթամարյան հարյուրից ավելի ձեռագրերը և մշակութային այլ արժեքներ: Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» գիրքը նախատեսված է Հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակայնության համար: Պատկերազարդ գրքում օգտագործվել են Հրայր Բազեի, Տաթևիկ Մելքոնյանի լուսանկարները, Մ. Մաշտոցի Մատենադարանի տրամադրած մանրանկարների լուսապատճենները: Աշխատությունը տպագրվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
2. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
3. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4. Մեկշաբաթյա վերջնաժամկետ՝ Կորյուն աբեղայի համար
5. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը
6. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ուխտավորներին՝ իր հրաժարականի պահանջի առիթով
7. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանական ժողովի հայտարարությունը
8. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ
9. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է եւ հերքում Ամենայն Հայոց Հայրապետի եւ եկեղեցու նկատմամբ սանձազերծված հերյուրանքները
10. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: