ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ահմեդ Թյուրք. «Մեր հայրերի անունից ներողություն ենք խնդրում»

03 փետրվարի, 2013 | 17:09

ՍՏԱՄԲՈՒԼ.-  Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջեւ բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր եւ Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանությունում քրդերի ունեցած դերի մասին: Այս մասին տեղեկացնում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը։

Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթը տեղեկացնում է, որ Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո, ավելի շուտ ճանաչված է որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը եւ նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների եւ եզդիների ջարդերում»:

Ահմեդ Թյուրքն հավելել է. «Ընդունենք, որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների եւ եզդիների արյունով, եւ մենք որպես նրանց զավակները եւ թոռները, պարտականություն ունենք ազնվությամբ եւ համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգներից: Իմ կարծիքով այս ներողության ընդունումը մեծ եւ հեղաշրջող նշանակություն ունի եւ կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական եւ մշակութային հաշվարկներում»:

«Ես հուսով եմ, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանյան ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ եւ եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիեւ ներողություն խնդրելը չպիտի դժվար եւ անկարելի լինի», եզրակացրել է Ահմեդ Թյուրքը:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Բունդեսթագը մինչեւ ապրիլի 24- ը կքվեարկի Հայոց ցեղասպանության բանաձեւի նոր տարբերակ
2. Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել
3. Ամալ Քլունի. «Հայաստանն իր օրը պետք է ունենա դատարանում։ Խաղադրույքն ավելի բարձր հայ ժողովրդի համար չի կարող լինել»
4. System Of A Downը հանդես կգա Հայաստանում
5. Գերմանիայի Ենա քաղաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
6. Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: