ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՀԿ-ը հաստատել է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում

08 հունիսի, 2016 | 08:13

The blood samples for the PCR testing for HIV for infants are gathered at the local clinics and hospitals. They are then sent onto to the Queen Elizabeth Central Hospital in Blantyre, where they are assessed. In Malawi, computers can be scarce, but mobile pAones are plentiful. So, as a way to monitor the growth and health of babies, the government of Malawi, with the support of UNICEF, has been piloting the use of mobile phones to collect and analyze data and follow up on babies and moms within moments or days, as opposed to previous wait times of weeks or months.   Known as RapidSMS, the system has three parts: Results 160, RemindMi and Anthrowatch. Results 160: This is an application to improve the delivery of early infant diagnosis test results from the testing PCR laboratory to the health facility. The results are sent either through phones via secure SMS or through SMS printers. RemindMi: This application enables the registration of expectant mothers and newborn children so that they can be followed up for care. This application also strengthens communication and allows for better coordination and helps to address challenges between HAS’s. Anthrowatch: This application is used to strengthen and improve reporting on growth monitoring of children. The information that is gathered allows for faster decision making by health care workers.   “In the past [receiving and analyzing test results] was a very slow process, but now if you weigh a child, you’ll get the assessment then and there and you are able to communicate with the mother immediately if the child has a problem. It also speeds up the detection of malnutrition, and enables health workers to admit the child to hospital if necessary,” said John Mugawa, Nutrition Coordinator. Important HIV tests and results are now much more reliable too. “After we have taken the blood sample, it used to take up to three months to get the results, and they would keep coming to the clinic and the results w

Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին:

«Երեխաների առողջ ծնունդ ապահովել՝ նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում», – ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը (Margaret Chan): «Սա հսկայական ձեռքբերում է. հստակ ազդանշան այլ երկրներին առ այն, որ վերացումը հնարավոր է, և որ աշխարհը գտնվում է ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին»: Մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության գծով Կայուն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է:

«Շնորհիվ հակառետրովիրուսային դեղամիջոցների ՄԻԱՎ-ից զերծ մեծացող յուրաքանչյուր երեխա, վկայությունն է աշխարհում մորից երեխային փոխանցվող ՁԻԱՀ-ի վերացման առաջխաղացման»,- նշել է ՄԱՁԻԱՀ (UNAIDS)-ի  գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն (Michel Sidibe): «Մասնակցելով Նյու Յորքում ՁԻԱՀ-ը վերացնելու թեմայով բարձրաստիճան խորհրդակցությանը՝ ՄԻԱՎ-ին դիմակայելու հաջորդ, վճռական փուլը պլանավորելու նպատակով մենք հիմնվելու ենք այս երկրների հաջողությունների վրա՝ կարևորելով այն արտասովոր նվաճումները, որոնց կարելի է հասնել կյանք փրկող բուժման մատչելիությունը արագ ընդլայնելու միջոցով»:

Ձեռքբերումներ Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում
2010թ.-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով:

«Սա հաջողություն է այս երկրների համար և տոն՝ երեխաների և ընտանիքների համար: Մենք ակնկալում ենք, որ այս նվաճումները կոգեշնչեն շատ այլ եվրոպական երկրների ստանձնել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի վերացման հաստատման գործընթացը»,- ավելացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ժուժաննա Ջակաբը (Zsuzsanna Jakab): ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելման, բուժման և խնամքի  գործում բոլորի համար իսկապես համընդհանուր հասանելություն ապահովելով միայն, միևնույն ժամանակ հարգելով անհատական իրավունքները,  հնարավոր կլինի երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի համաճարակը վերացնել»:

«Տարածաշրջանում երկու տասնամյակ  ինտենսիվ ջանքեր ներդնելուց հետո, հիմա մենք հաստատված ապացույց ունենք, որ հնարավոր է իրականացնել բոլոր երեխաների` առանց ՄԻԱՎ-ի ծնվելու իրավունքը: Առաջ շարժվելով այս ուղղությամբ, կարևոր է պայմաններ ստեղծել, որ երեխաները ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենան, ինչը կօգնի իրենց ապրել ու զարգանալ  աջակցող ընտանեկան մթնոլորտում, ուր իրենք շրջապատված կլինեն իրենց մայրերի հոգատարությամբ», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանի ղեկավար Մարի-Պիեր Պուարեն (Marie-Pierre Poirier): Կախված ազգային ջանքերի առաջխաղացումից` երկրները կարող են անցնել մորից երեխային ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի փոխանցման վերացումը հաստատող գործընթացը կամ երկուսը միաժամանակ: Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան աշխատել են ապահովել մինչծննդյան անվճար ծառայությունների վաղ համընդհանուր հասանելիություն, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի թեստավորում հղի կանանց և նրանց կողակիցների համար, թեստավորման դրական արդյունքներ ունեցող կանանց բուժում, մանուկների մոտ  վաղ ախտորոշում, անվճար մանկական արհեստական սնունդ, ինչպես նաև՝ համայնքի ներգրավվածություն: Այս ծառայությունները մատուցվում են  մատչելի, հավասար և համընդհանուր համակարգի շրջանակներում, որում մոր ու մանկան  առողջապահական ծրագրերը միահյուսված են ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով տարածվող վարակների կանխարգելման  ծրագրերին:

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինի (Dr. Babatunde Osotimehin), այս երկրների նշանավոր նվաճումները ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի մորից երեխային փոխանցումը վերացնելու հարցում ընդգծում են վստահելի մայրական առողջապահական ծառայությունների առկայության կարևորությունը: Իրավունքների վրա հիմնված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների տրամադրման ամբողջական փաթեթի շրջանակներում հղի կանանց ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հարցում ինտեգրված օգնություն տրամադրելով միայն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, մենք իսկապես կկարողանանք մայր-մանուկ զույգը փրկել և բարեկեցիկ կյանք ապահովել: Այս երեք երկրների համար վավերացման գործընթացը իրականացվել է ԱՀԿ-ի, ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով:

Եվրոպայի առաջընթացը ՄԻԱՎի և սիֆիլիսի՝ մորից երեխայինփոխանցման նվազեցման գործում
Երեխաների շրջանում ՄԻԱՎ-ով և բնածին սիֆիլիսով վարակված նոր դեպքերի թվի նվազեցումը Եվրոպայի հասած հաջողություններից մեկն է վերջին տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի և սեռական ճանակպարհով փոխանցվող վարակների կանխարգելման պայքարի շրջանակներում: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2014 թ.-ին գրանցված մորից երեխային փոխանցումը ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ընդամենը 1% է կազմում:

ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց և նրանց երեխաներին հակառետրովիրուսային թերապիայի հասանելիությունը ապահովելու դեպքում ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը իջնում է 45 տոկոսից 1-ի: Եվրոպայում ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց 95 տոկոսը հակառետրովիրուսային թերապիա են ստանում: Սա համաշխարհային մակարդակով ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ՄԻԱՎ-ի դրական ցուցանիշով կանանց երեխաների 70 տոկոսը թեստավորվել են ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում:

Հղիության ընթացքում սկրինինգն ու բուժումը էական դեր ունեն կանխարգելելու մորից մանկան սիֆիլիսի փոխանցումը, ինչը 80 տոկոս դեպքերում կարող է վիժման, ներարգանդային մահվան կամ մեռելածին դեպքերի պատճառ դառնալ: Եվրոպական երկրների 60 տոկոսը հղի կանանց առաջարկում են սիֆիլիսի թեստավորում, և տարածաշրջանի բոլոր երկրներն առաջարկում են անվճար բուժում սիֆիլիսով վարակված հղի կանանց:

ԱՀԿի օժանդակությունը եվրոպական երկրներին
ԱՀԿ-նն օժանդակում է եվրոպական երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցումը վերացնելու գործում՝ խորհուրդ տալով հակառետրովիրուսային դեղորայքի օգտագործման, ինչպես նաև՝ վերացման հաստատման գործընթացի չափորոշիչների հարցում:

2015թ.-ին երկու տարածաշրջանային խորհրդատվությունների շրջանակներում  անդրադարձ է կատարվել տեղի ունեցած առաջխաղացմանը, դեռ գոյություն ունեցող խնդիրներին և քայլեր են առաջարկվել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը արագացնելու, ինչպես նաև դրանց վերացման հաստատման ուղղությամբ:

ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագրի շրջանակներում ԱՀԿ-ն մինչև 2030թ.-ը կշարունակի երկրներին աջակցել մորից երեխային ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի փոխանցումը վերացնելու հարցում:

Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնում են ՅՈՒՆԻՍՖի Հայաստանի գրասենյակից։

Copyright © 2016 Zara Sargsyan

Օրեր


Առնչվող նյութեր
1. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
2. Բժշկություն. Ի՞նչ է պետք է քթի պլաստիկ վիրահատության արդունքից գոհ մնալու համար
3. Կարինա Մովսեսյանը արժանացել է ամերիկյան երեք մրցանակի
4. Հայ բժիշկների 12-րդ միջազգային համաժողովը մայիսի 31-ից հունիսի 2-ը
5. Հովհաննես Սարկավագյան.Պետպատվերի ապահովումը կամ հիվանդանոցի, կամ հիվանդի ուսերին է
6. Այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է
7. «Առողջապահություն և Դեղագործություն» EXPO 2014 ցուցահանդեսը` մարտի 14-ից 16-ը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: