ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ահազանգ տեղի ունեցող եւ ծրագրվող խախտումների վերաբերյալ

01 ապրիլի, 2017 | 13:16

oro

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ համատարած ընտրակաշառքներին զուգահեռ ՀՀԿ-ի համար աշխատող կեղծարարները կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ՝ համարակալած թղթերի, թափանցիկ ստիկերների, տարբեր գույների թելերի տեսքով՝ պահանջելով քաղաքացիներից քվեաթերթիկի հետ միասին դրանք տեղադրել ծրարների մեջ՝ վերահսկելու համար նրանց քվեարկության բովանդակությունը: Սա քվեարկության գաղտնիության սահմանադրական նորմի կոպիտ խախտում է եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան վստահված անձանց մենք առաջարկել ենք հաշվարկի ժամանակ նման դեպքերի հանդիպելիս արձանագրել յուրաքանչյուր նման դեպք գրանցամատյանում եւ ներկայացնել հատուկ կարծիք՝ այդ տեղամասերի արդյունքների բողոքարկման նպատակով:

Բացի այդ, շտաբը տեղեկություններ է ստացել, որ մի քանի հիվանդանոցներից, մասնավորապես “Գրիգոր Լուսավորիչ” (“Մասիվի հիվանդանոց”), Մալաթիայի հիվանդանոց, հիվանդներին առողջանալուց եւ փաստացի դուրս գրվելուց հետո պաշտոնապես դուրս չեն գրում՝ նրանց քվեարկությունը հիվանդանոցներում շրջիկ արկղերով, ըստ էության՝ բաց կազմակերպելու նպատակով: Մենք պահանջում ենք Կենտրոնական Ընտրական հանձնաժողովից անհապաղ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցչի, ինչպես նաեւ, ցանկության դեպում՝ ընտրապայքարին մասնակցող այլ ուժերի ներկայացուիչների մասնակցությամբ ստուգումներ իրականացնել նշված հիվանդանոցներում՝ պարզելու համար ստացիոնար բուժման մեջ գտնվող փաստացի առկա եւ գրանցված հիվանդների թվերը:

Վերջապես, մեր աղբյուրները ՀՀԿ մի քանի շտաբերից հաղորդում են, որ պլանավորված է վաղը առավոտյան մինչեւ 10:00-ը շոշափելի խախտումներ, այլ անձանց փոխարեն քվեարկություններ իրականացնել ընտրատեղամասերում, որի նպատակով բազմաթիվ տեղամասերում էլեկտրոնային սարքերը ժամանակավորապես անսարք վիճակի են բերվելու: Ապրիլի 2-ին նման դեպքերի տեղի ունենալու դեպքում՝ մենք կկարողանանք պնդել, որ սա պլանավորված եւ համակարգային զանգվածային ընտրախախտում է՝ ուղղված ընտրությունների արդյունքը հօգուտ ՀՀԿ-ի խեղաթյուրելուն:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը խստորեն դատապարտում է ընթացող եւ ծրագրվող ընտրակեղծիքները եւ պահանջում է իշխանություններից անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմանն ուղղված ապօրինությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել եւ պատժել դրանք իրականացնողներին:

 

ՕհանյանՐաֆֆիՕսկանյան դաշինքի նախընտրական շտաբ

Երեւան, 01 ապրիլի 2017թ.


Առնչվող նյութեր
1. Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2. Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում
3. ԻՐԱՆԱՀԱՅԻ ԴՐԱԿԱՆ ՉԷԶՈՔՈՒԹԻՒՆԸ…
4. Գերմանացի դիվանագետներ. «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները»
5. ԵԱՀԿ դիտորդ հոլանդացի Հարրի Վան Բոմելին զարմացրել է տեղական դիտորդների մեծ թիվը
6. Արթուր Սաքունց. Նեղացածների ռեւանշիզմը եւ անմրցակցային ընտրությունները
7. «Ընտրակեղծարարների պատ» տիտղոսով տուեալներու շտեմարան մը ստեղծուած է
8. 2300 դիտորդից 310-ը սփյուռքահայ են. խորհրդարանական ընտրություններ Հայաստանում
9. Ուղերձ Հայաստանի և միջազգային դիտորդական խմբերին՝ ապրիլի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ
10. Ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու պատրաստականության մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: