ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել

13 դեկտեմբերի, 2014 | 10:49

levon mkrtchianԻնչպես տեղեկացնում է ԱԶԳ օրաթերթը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ. «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով : Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա: Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել: Պատվաստանյութի շնորհիվ ոչ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների չառաջացումը, երբ հեռացվի փոքր ուռուցքը, ճառագայթային բուժմամբ բարելավում արձանագրվի: Վերջին դեպքում Մկրտչյանի դեղամիջոցի պատվաստմամբ հնարավոր է կանգնեցնել հետագա պրոցեսը:

Պատվաստանյութն արդեն 2015 թվականին պետական գրանցում կստանա Ռուսաստանում, առայժմ Ռուսաստանի առողջապահության նախարարությունում պրեպարատը գրանցված է, կա թույտվություն այն օգտագործելու Ռուսաստանի տարածքում: Սակայն անհրաժեշտ է նաեւ պետական գրանցում, որպեսզի այն վաճառվի. «Դա, իհարկե, ոչ բոլորի սրտով է, քանի որ օնկոլոգիայում եւս կա անառողջ կոորպորատիվ շահ», խոստովանում է Լ. Մկրտչյանը: Մ.Խ., ԱԶԳ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: