ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ալմելոյում նշվեց ցեղասպանության 102-րդ տարելիցը

25 ապրիլի, 2017 | 01:30

Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկում Համագործակցող Հոլանդահայ կազմակերպություններն ընդգրկել էին Ալմելոյի «Երևան» ակումբում «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառում-դասախոսությունը:

Անչափ հետաքրքիր այս հանդիպումը կազմակերպվել էր հոլանդացի ազգությամբ թուրք լրագրող Սինան Ջանի, գրող Հակոբ Թումասյանի, գրող և հրապարակոս, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախի հետ: Վերջինս հոլանդահայ համայնքին հայտնի է իր 2010 թվականին լույս տեսած հայոց ցեղասպանության մասին ՝ «Քարքարոտ Արարատ» (In het gesteente van Ararat) գրքով:

Պ-ն Հոլսլախը իր խոսքում համգամանորեն խոսեց 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, զուգահեռներ տարավ հոլոքոստի, հայոց և այլ ցեղասպանությունների միջև: Բացատրեց ցեղասպանություն եզրի ի հայտ գալը: Ցուցադրվեց «Սիրտ» կազմակերպության կողմից պատրաստված կարճամետրաժ-փաստագրական ֆիլմ Հայոց Եղեռնից աշխարհասփյուռ փրկվածների ժառանգների մասնակցությամբ:

Այնուհետև գրող Հակոբ Թումասյանը խոսեց հայ և թուրք ժողովրդների մեջ գոյացած կարծրատիպերի մասին: Բանախոսը ընդգծեց, որ հարկավոր է ուժ գտնել հաղթհարելու երկու ժողովուրդների մեջ գոյացած ատելությունը, ներել իրար և ապրել համատեղ կյանքով, պատմեց Ստանբուլ կատարած իր ուղևորությունից և հանդիպումներից:

Լրագրող Սինան Ջանին Նիդերլանդահայերից զատ լավ ճանաչում են նաև Հայաստանում: Դեռ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնին «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում նրա դերակատարմամբ ներկայացվել է «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկն է: «Նիդերլանդական օրագիրն» այդ ժամանակ հարցազրույց ունեցավ թուրք դերասան-լրագրողի հետ:
Սինան Ջանը կրկին անրադարձ կատարեց իր դերակատարությամբ հանրահայտ «Արյունակից եղբայրները» ֆիլմի մասին, ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից, պատասխանեց հանդիսատեսների մի քանի հարցերին:

Արտակ Արևշատյան
«Նիդերլանդական օրագրի» հատուկ թղթ.
Ալմելո


Լուսանկարներում ՝ (վերևի) Բանախոսները ՝ ցեղասպանությունների ուսումնասիրման և կանխարգելման մասնագետ Անտոնի Հոլսլախը, գրող, «Քարքարոտ Արարատ» (In het gesteente van Ararat) գրքի հեղինակ
Հակոբ Թումասյանը, թուրք լրագրող, դերասան Սինան Ջանը:
Ներքևի լուսանկարում  ՝  բանախոսները Ալմելոյի «Երևան» ակումբում՝ «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության ակտիվիստների հետ:

Լուսանկարները ՝  մեր թղթ.՝ Dario Cramer-ի


Առնչվող նյութեր
1. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
3. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
4. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
5. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
6. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
7. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
8. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
9. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
10. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: