ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ալմելոյում բացվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

26 ապրիլի, 2014 | 21:52

almelo 2Ալմելո հայաշատ քաղաքում Ապրիլի 24-ին բացվեց Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Բազմաթիվ հայեր Նիդերլանդների հեռավոր վայրերից, նաև հարևան երկրներից ժամանել էին հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշհամալիրին:

almelo 1Ալմելոյի քաղաքապետարանի մոտ, մինչ հուշարձանի բացումը 100-ի հասնող թուրքեր էին խմբվել և բողոքում էին հուշարձանի բացման կապակցությամբ: Նրանցից մեկը տեղական rtv oost հեռուստաալիքի լրագրողին բացատրել է, որ իբր ցեղասպանություն 1915 թվականին, որպես այդպիսին գոյություն չի ունեցել և Ալմելոյի հայկական եկեղեցին իբր փչացրել է կանաչ տարածքը:Նույն հեռուստաալիքի կայք էջը սակայն հղում է կատարել վիքիպեդիայի De Armeense genocide ( Հայոց Ցեղասպանութիւն) էջին և ավելացրել, որ ի թիվս շատ երկրների Նիդերլանդները ևս այն ճանաչել է:

Թուրքերին միացել են նաև ադրբեջանցիներ, ովքեր կրել են դրոշներ և ցեղասպանությունը մերժող պաստառներ, մասնավորապես պնդմամբ, որ այն պետք է հետազոտեն պատմաբանները և ոչ թե քաղաքական գործիչները: Թուրք-ադրբեջանական վայնասունը չի խոչնդոտել հուշարձանի բացման պատշաճ արարողակարգին: Թուրքերի բողոքի մասին ոստիկանությունը նախօրոք տեղյակ է եղել:

almelo 3Հուշարձանի բացման և անմեղ զոհերի հիշատակը հարգելուն իրենց մասնակցությունն են ունեցել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի և եկեղեցական կառույցի ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր:

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

Լուսանկարները ‘ Էմիլ Հաուբենի և Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքի կայքէջի

ALMELO HUSHAHAMALIRALMELO HUSHAHAMALIR HOLLAND 2014


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը
3. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
4. ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
5. Լեհաստան. Դասական երաժշտության համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
6. 42 հազար եվրո Արցախին՝ Հոլանդիայի Ալմելո քաղաքի հայ համայնքի կողմից
7. Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը
8. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս
9. Բունդեսթագի բանաձեւում կամրագրվի ՚Ցեղասպանություն՚ եզրույթը
10. ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: