ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ալեքսանդր Թոփչյանի ,,Բանկ Օտոման,,ը ռուսերեն

10 դեկտեմբերի, 2012 | 12:21

Օրերս Մոսկվայի ,,Յունիպրես,, հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի ,,Բանկ օտոման,, վեպը` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ եւ փոքր-ինչ փոխված վերնագրով. ,,Բանկ օտոմանի գրավումը,,(,,Захват Банка Оттоман,,):

Վեպի ռուսերեն հրատարակության առթիվ, հավանաբար, տեղին է հիշել, որ խորհրդային տարիներին, հայ հեղինակներից առնվազն 10-12 գիրք էր տպագրվում Մոսկվայում: Պատկերն այսօր կտրուկ փոխվել է: Մոսկվան, առաջվա պես, այլեւս պարտավորված չէ թարգմանել եւ ներկայացնել անկախացած հանրապետությունների հեղինակներին: Այսօր որոշողը շուկան է կամ գործի գեղարվեստական մակարդակը: Տվյալ դեպքում, կարծում ենք, որոշիչը եղել է վերջինը:

Ապացույց, որ անկախությունից հետո ստեղծված արձակ կամ չափածո գործերից, թեեւս, ոչ մեկն այսպիսի ուշադրության չարժանացավ թե՛Հայաստանում, թե՛ դրսում: 2008թ. Երեւանում տպագրվելուց հետո, վեց ամիս անց, 2009թ. վեպը, դասական ուղղագրությամբ, Բեյրութում լույս ընծայեց ,,Արծիվ,, հրատարակչությունը, իսկ 2010թ. թերթոնով, ամբողջությամբ,  տպագրեց ՀՅԴ օրգան ,,Երկիր,, օրաթերթը: Երեւույթ, որ հավանաբար հազվագյուտ է, քանի որ լրագրերը գեղարվեստական երկերը թերթոնով սովորաբար ներկայացնում են գրքով հրատարակվելուց առաջ, մինչդեռ այս անգամ թերթը հաջորդեց գրքին:

Գուցե տեղին է հիշել, որ Ալ. Թոփչյանի նախորդ վեպերն էլ, նույնպես, լույս տեսան պարբերական մամուլում եւ առանձին գրքով: ,,Կիրկե կղզի,,-ին 1996թ. գրքով տպագրվելուց առաջ, 1995թ. միաժամանակ եւ ամբողջությամբ ներկայացրեցին ,,Գարուն,,-ը եւ Բեյրութի ,,Շիրակ,,-ը, իսկ ,,Եվ անգամ մահից հետո,,-ն առանձին գրքով ընթերցող հանրությանը մատուցվելուց առաջ տեղ գտավ ,,Նոր Դար,, հանդեսի էջերին: ,,Բանկ օտոման,,-ի վերոնշյալ ռուսերեն թար,մանությունն էլ նախ եւ առաջ, ամբաղջությամբ, տպագրվեց ,,Լիտերատուրնայա Արմենիա,,(2010թ. N3-4) հանդեսում: Նախկինում սովորական այս լավ ավանդույթն այսօր, ցավոք, գնալով դառնում է ավելի ու ավելի հազվադեպ:

Ինչ վերաբերում է օտար ընթերցողներին ներկայացվելուն, ապա 2010թ. ,,Բանկ օտոման,,-ը թարգմանվեց ռումիներեն եւ տպագրվեց Բուխարեստում, 2011թ.` ֆրանսերեն, Փարիզում, եւ վերջապես, 2012թ. ռուսերեն` Մոսկվայում:

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: