ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱԹԷՆՔԻ ՄԷՋ ԳՈՒՄԱՐՈՒԵՑԱՒ Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

01 դեկտեմբերի, 2014 | 14:33

 Europe-ANCs-map-Մէկ ազգ, մէկ պայքար գաղափարական առաջադրանքով գործելու եւ Եւրոպայի տարածքին Հայ Դատի պահանջատիրութեան աշխատանքները համակարգելու նպատակով, Աթէնքի մէջ 29-30 Նոյեմբերին կազմակերպուեցաւ երկօրեայ խորհրդաժողով՝ ՀՅԴ Բիւրոյի եւ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախաձեռնութեամբ եւ Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպութեամբ։

Ներկայ եղան Եւրոպայի տարածքին գործող Հայ Դատի յանձնախումբերու (Յունաստան, Պուլկարիա, Կիպրոս,ՌումանիաՇուէտ, Գերմանիա, ԱւստրիաՊելճիքաՀոլանտա,ՖրանսաՍպանիա) ներկայացուցիչներ, ՀՅԴ Յունաստանի կառոյցի ընկերներ եւ Երիտասարդական Միութեան անդամներ։

Նախքան խորհրդաժողովի աշխատանքներու մեկնարկը՝ տեղի ունեցաւ բացման պաշտօնական արարողութիւն, ուր ներկայ եղան Յունաստանի թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խորէն արք. Տողրամաճեան, Յունաստանի մօտ ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչեան, Յունահայոց Ազգային Վարչութեան, Հ.Կ. Խաչի, Համազգայինի եւ Հ.Մ.Ը.Մ.ի Շրջանային Վարչութեանց ներկայացուցիչները։

Բացումը կատարեց Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահ ընկ. Գասպար Կարապետեան, ապա ողջոյնի խօսքերով հանդէս եկան Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Քերոբ Էքիզեան, թեմակալ առաջնորդ Սրբազան հայրը, ՀՅԴ Europe-ANCs-Athens-2014-672x372Բիւրոյի կողմէ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան, Յունաստանի մօտ ՀՀ դեսպանը։ Ելոյթներուն մէջ շեշտուեցաւ Հայաստանի-Արցախի-Ջաւախքի եւ Սփիւռքահայութեան հարցերը ուժականութեամբ յառաջ մղելու եւ արդիւնաւէտ ու համակարգուած արդիւնքներ ապահովելու հրամայականը։

Կարճ դադարէ մը ետք ժողովը շարունակեց իր աշխատանքները շուրջ 75 մասնակիցներու ներկայութեամբ, երկու օրերու ընթացքին քննարկելով իր օրակարգին վրայ դրուած հարցերը՝

ա) Թուրք-ատրպէյճանական ներթափանցումը եւ հակահայ քարոզչութիւնը եւրոպական երկիրներուն մէջ.

բ) Արցախի պետութեան հզօրացում եւ միջազգային ճանաչում.

գ) Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առնչուող հարցեր (ճանաչում, ժխտումի քրէականացում, հատուցում).

դ) Ջաւախքի հայութեան իրաւունքներու պաշտպանութիւն.

ե) Համաեւրոպական կազմակերպութիւններու մէջ նախաձեռնութիւններ.

զ) Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան վերաբերեալ հարցեր.

է) Զանգուածային լրատուական միջոցներ եւ հանրային կարծիքի ձեւաւորումի քաղաքականութիւն։

Ժողովը լսեց նաեւ մասնակից Հայ Դատի յանձնախումբերու՝ նախորդ խորհրդաժողովէն՝ 2013 Յունիսէն ի վեր աշխատանքներու մասին, ուր անդրադարձ եղաւ նաեւ Սուրիահայութեան օժանդակութեան ուղղուած ծրագիրներուն շուրջ:

Օրակարգային հարցերուն համարժէքօրէն արձագանգելու համար՝ համակարգուած ու յաւելեալ ճիգ ներդնելու անհրաժեշտութիւնը շեշտուեցաւ խորհրդաժողովի մասնակիցներուն կողմէ, որոնց քննարկումները ծանրացան նոր ժամանակներու եւ իրողութիւններուն համաքայլ ընթանալու մտահոգութեամբ։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

30 Նոյեմբեր, 2014

Աթէնք, Յունաստան


Առնչվող նյութեր
1. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
2. Եվրոպահայության չորրորդ համագումարը Բրյուսելում՝ հոկտեմբերի 18-19-ը
3. Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով՝ Պրիւքսէլի մէջ
4. ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ Բրյուսելյան դեպքերի առնչությամբ
5. Լոնտոնի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողովը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: