ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աթենքում հիշատակեցին Համիդյան ջարդերի 120-ամյակը

01 դեկտեմբերի, 2016 | 02:03

«Հանցագործությունների չդադարող շղթան ապացուցում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանություններին շարունակական հակվածության գոյությունը…»

atenk-img_6248

Աթենք-30 նոյեմբերի- Ինչպես տեղեկացնում է ՕՐԵՐ-ին «Հայաստան» Լրատվական ցանցը, նոյեմբերի 28-ին, 1896թ. հայերի կոտորածի 120-ամյակը հիշատակող միջոցառումների շարքը սկսվեց Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար պարոն Հովսեփ Քասեսյանի դասախոսությամբ: Նույն կազմակերպության տնօրեն պարոն Հայկ Քասարջյանը հատվածներ ներկայացրեց կոտորածների ականատեսների վկայություններից։

Հակիրճ ներածական ելույթով հանդես եկավ նաև «Արարատ» միության փոխտնօրեն պարոն Հակոբ Առաքելյանը:

Միջոցառումների այս շարքը, որը կազմակերպված է ՀԲԸՄ Հունաստանի մասնաճյուղի, «Արարատ» ՄՄ Միության և Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից, ընդգրկում է յոթ միջոցառում:

atenk-h-arakelian

Օրվա դասախոսության թեման հետևյալն էր. «1896թ. հայերի կոտորածը և 1955թ. հույների Կոստանդնուպոլսում հետապնդումները. զուգադրական քննարկում»: Աթենքի` հիմնականում Փոքր Ասիայից բռնագաղթի ենթարկված հայերի և հույների ժառանգներով բնակեցված Նիկեա արվարձանի հանդիսությունների սրահում կայացած դասախոսությանը ներկա էին քաղաքապետ Յորղոս Իոակիմիդիսը (ում տատիկը հայ գաղթական է եղել), ինչպես նաև Խորհրդարանի անդամ և Էկոնոմիկայի նախկին նախարար պարոն Տրիֆոն Ալեքսիադիսը:

atenk-mr-kassesian-kasarjian

Բանախոսն Համիդյան ջարդերի էական դերը որակեց ոչ միայն որպես Ցեղասպանության նախապատրաստական փուլ, այլ նաև որպես ինքնին ցեղասպանություն: պարոն Քասեսյանը որպես օրինակ անդրադարձավ դեպքերից 60 տարի անց Կոստանդնուպոլսում հույների հետապնդումներին` որպես Թուրքական իշխանության` անփոփոխ ռասիստական և ցեղասպան բնույթի ապացույց:

«Տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր ժամանակներում կատարված հանցագործությունների չդադարող շղթան ապացուցում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանություններին շարունակական հակվածության գոյությունը…»,- ամփոփեց Հովսեփ Քասեսյանը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
7. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
8. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: