ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աթենքում բացվեց «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը

15 մարտի, 2016 | 08:08

atenk tsutsahandesՀայ-հունական մշակութային համագործակցության շրջանակներում  մարտի 14-ին, Աթենքում` «Բյուզանդական և քրիստոնեական ար­վեստի» թանգարանում բացվեց  «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը, որը կազ­մակերպվել է երկու երկրների Նախագահների բարձր հովանու ներքո, բացեցին  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի Նախագահների մասնակ­ցությամբ:
Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տա­րածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմու­թյան թանգարանի ցուցա­նմուշ­ներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը:
Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական ար­վեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջան­ներից:
Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակր­թությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փո­փոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժ­նում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակու­թային եղեռնի մասին:
atenk arm«Հա­յաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վկայելու Հայաստանի մշտառկա ներկայությունն ու ներդրումը համաշ­խարհային քաղա­քակրթության մեջ՝ պահպանելով պատմության փաստագրական և ժամանակագրական սկզբունքները, վերաստեղծելով հոգևոր արժեքների յուրա­հատուկ տարեգրությունը:
բացման կապակցությամբ անգլերեն լեզ­վով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու ան­գլե­րեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 31-ը:

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աթենքում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական թանգարան, որտեղ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Hasmik PoghosianՀայաստանի և Հունաստանի նախագահները երկու երկրների մշակույթի նախարարների, պաշտոնական պատվիրակությունների անդամների ուղեկցությամբ` թանգարան այցելած բազմաթիվ հյուրերի հետ շրջել են ցուցահանդեսի սրահներով, ծանոթացել հարուստ ցուցադրանյութին:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
2. «Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
3. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. «Քարերի պոեզիա. Անի». ցուցահանդես Երեւանում
6. Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում Երեւանում
7. Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը
8. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
9. Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում
10. Բանակի սպառազինությունը և պաշտպանական տեխնոլոգիաները մեկ վայրում․Երևանում բացվեց «ArmHiTec-2018» միջազ­գային ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: