ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին

15 մարտի, 2018 | 08:41

Մարտի 16-ին Պրահայի համագումարների պալատում երկրորդ անգամ հանդես կգա աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը։ Համերգից առաջ նա սիրով պատասխանել է ՕՐԵՐ ամսագրի մի քանի հարցերին։

– Երկու տարի առաջ, առաջին անգամ հանդես եկաք Պրահայում: Ի՞նչ տպավորություններ ստացաք չեխ հանդիսատեսից, եւ այս անգամ ի՞նչ ծրագրով եք հանդես գալու: Հնարավոր են արդյո՞ք անակնկալներ:

-Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին: Նրանք շատ ջերմ են եւ ընկալունակ: Ես կկատարեմ մի քանի նոր երգ, բայց հիմնականում կհնչեն հանդիսատեսի կողմից սիրված երգերը, եւ նաեւ որոշ հին երգեր, որոնք ես տարիներ շարունակ չեմ կատարել։

 – Անցյալ տարի Իսրայելում Ձեզ շնորհվեց պատվավոր մրցանակ եւ դուք խոսեցիք ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման մասին: Ինչպիսի՞ն էր Իսրայելի նախագահի արձագանքը ձեր այդ կոչին:

– Շատ դրական եւ ըմբռնումով։ Կարծում եմ, Իսրայելում տրամադրության որոշակի փոփոխություն է տեղի ունենում  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, եւ ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա ոչ շատ հեռու ապագայում:

– Մենք տեղյակ ենք, որ չեխական հայտնի Ֆեբիոֆեստ փառատոնում Ձեզ կտրվի Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար Քրիստիան մրցանակը: Ի՞նչ  նշանակություն ունեն Ձեզ համար  կինոարվեստում ձեր ունեցած նվաճումների համար տրվող նման մրցանակները։

– Միշտ էլ հաճելի է, երբ գնահատվում է քո կատարած աշխատանքը:

– Վերջին անգամ ե՞րբ եք նկարահանվել ֆիլմում եւ արդյո՞ք նոր դերակատարումների առաջարկներ ստանում եք։

– Վերջին տարիներին ես մերժել եմ յուրաքանչյուր նման առաջարկ: Այսօր ինձանից մեծ ջանք է պահանջվում, որպեսզի  տեքստը անգիր հիշեմ: Ես չեմ կարողանում անել այն, ինչ Բրանդոն էր կարողանում անելˋ նա անգիր չէր սովորում, բայց կարողանում էր կարդալ իր դիմացի տողերը։ Դուք դա երբեք չեք զգացել, դրա համար էլ նա մեծություն էր: Ես հին դպրոցից եմ, ուստի պետք է անգիր սովորեմ իմ տողերը: Այսպիսով, նոր ֆիլմի ծրագրեր չկան։

 

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Պրահայում Սուրբ Ծննդյան տոնը կնշվի հունվարի 6-ին
2. Ամանորի եւ Սուրբ Ծննդյան գիշերային Պրահան լուսանկարներում
3. Տատյանա Հմայակյանն արժանացավ ,, Գրան Պրի,, մրցանակի Պրահայի փառատոնում
4. ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
5. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
6. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
7. Համեղ հայկական խաշ Պրահայի The Pub Chodov ռեստորանում
8. Հայկական խրոխտ պարը՝ Պրահայի դիվանագիտական տոնավաճառում
9. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
10. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: