ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազնավուր. ,,Այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում` Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան,,

05 հոկտեմբերի, 2015 | 21:46

aznavur2Հոկտեմբերի 1-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկերը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ:

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշեց, որ 24 տարին, անշուշտ, մեծ ժամանակահատված չէ առավել քան երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորս տարիները վճռորոշ ժամանակահատված են մեր ժողովրդի` հատկապես ազգերի ընտանիքում վերաինտեգրման համար:

Նա իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի բոլոր բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին` հիշատակելով, մասնավորապես, Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններին, Շվեյցարիային:

Շառլ Ազնավուրն առաջարկեց բարձրացնել բաժակները` հանուն Հայաստանի խաղաղության և բարգավաճման, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և մեր մոլորակի լավագույն ապագայի:

aznavur«Ինքս, ծնողներս զրկված լինելով հայրենիքից, ուրախ եմ, որ այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում` Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան», – նշեց դեսպան Ազնավուրը:

Երեկոյի ընթացքում հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումները:


Առնչվող նյութեր
1. Վարդան Սրմաքեշը Հայաստան Վերադարձողներու Համար 100 Միլիոն Տոլարի Ծրագիրի Մը Նախաձեռնած Է
2. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
3. Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
4. Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
5. ««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
6. «Ազնավուր» հիմնադրամը ներկայացրել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը
7. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
8. Նիկոլա Ազնավուր. «Իմ հայրը գերմարդ էր»
9. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
10. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: