ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում

29 հոկտեմբերի, 2017 | 12:19

Ինչպես արդեն ՕՐԵՐ-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 27-ին Իսրայելի Նեվե Շալոմ/Խաղաղաության օազիս/ գյուղում՝ Փրկիչների այգում Շառլ Ազնավուրը  ներկա գտնվեց իր ընտանիքին նվիրաբերվող ձիթենու ծառին ցուցանակի տեղադրմանը։ Մի քանի լեզուներով այդ ցուցանակի վրա գրված էր՝ ,, Ի պատիվ Ազնավուր ընտանիքի, որ փրկեց հրեաներին եւ հայերին,,։ Իր խոսքում Ազնավուրն ասել է, որ նացիստական օկուպացիայի տարիներին իրենք փրկել են ոչ թե հայերին, հրեաներին եւ այլ ազգերի, այլ մարդ արարածների։ Նա խաղաղություն ու սեր է մաղթել  ողջ աշխարհին։ 

Հիշեցնենք, որ ՕՐԵՐ-ի փոխանցմամբ այս գնահատականին Ազնավուրներն արժանանում են, քանի որ Փարիզի նացիստական օկուպացիայի տարիներին նրանց մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաեւ Շառլն ու Աիդան իրենց բնակարանում 4 տարի թաքցրել են եւ փրկել են ոչ միայն հայերի, այլեւ հրեաների, որոնց հետապնդում էին ֆաշիստները։ Նրանք այդպիսով  վտանգել են նաեւ իրենց կյանքը։ Այս մասին Ազնավուրը ասել  է  հրեա գիտնական եւ ցեղասպանագետ Յաիր Աուրոնին տված հարցազրույցում, որը նա գրքի տեսքով  լույս է ընծայել երկու տարի առաջ։

Ինչպես ՕՐԵՐ-ի  հետ զրույցում նշեց պարոն Աուրոնը, Նեվե Շալոմ գյուղում, որը միակ հրեաներով ու արաբներով բնակեցված գյուղն է Իսրայելում, Փրկիչների այգի են բացելու, ծառերը զարդարելու են եւ ներկաներին ողջունելու են Իսրայելում բնակվող հայ եւ հրեա երգիչները։

Լուսանկարները՝ Ազնավուր հիմնադրամի

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
2. ««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
3. «Ազնավուր» հիմնադրամը ներկայացրել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը
4. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
5. Նիկոլա Ազնավուր. «Իմ հայրը գերմարդ էր»
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
8. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը
9. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
10. Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: