ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանին Մէջ Մեկնարկը Յայտարարուեցաւ Ճեմարանի, Նոր Գիւղի եւ Հալէպի Բոլոր Ազգային Կառոյցներու Վերականգնումի Աշխատանքներուն

03 հունվարի, 2017 | 23:57

halep-hunvar2016ՀԱԼԷՊ, «Գանձասար».– Նոր Տարուան առաջին օրը պատմական օր էր Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանին եւ ամբողջ հալէպահայութեան համար:

Կիրակի, 1 Յունուար 2017ին, Ճեմարանի շրջափակին մէջ հաւաքուած էին հարիւրաւոր հայորդիներ, ճեմարանականներ՝ վերստին ապրելու ճեմարանի նախապատերազմեան շէնութիւնը:

ՀՄԸՄի փողերախումբը հնչեցուց ազգային-յեղափոխական երգեր, թնդացնելով հինգ տարիներէ ի վեր պատերազմական բախումնային գօտիի մէջ յայտնուած ու թնդանօթներու եւ հրթիռներու թիրախ դարձած, սակայն կանգուն մնացած Ճեմարանն ու Նոր Գիւղը:

Այնուհետեւ հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեանի, ներկայութեամբ Պատկան մարմնին, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեանի, Ազգային վարչութեան, Ճեմարանի տնօրէնութեան եւ խնամակալութեան, տեղի ունեցաւ Ճեմարանի տօնածառին լուսաւորումը, իբրեւ խորհրդանիշ մեր կեանքի շարունակականութեան ու գաղութի վերականգնումին:

halep-hunv1

Ճեմարանի տնօրէն Յակոբ Քիլէճեան նախ շնորհաւորեց ճեմարանականներն ու ողջ հալէպահայութիւնը Ճեմարանի վերաբացման համար ու նոր տարուան առաջին օրը մեկնարկը յայտարարեց Ճեմարանի, Նոր Գիւղի եւ Հալէպի բոլոր ազգային կառոյցներու վերականգնումի աշխատանքներուն:

 

«Այսօր, Ճեմարանի մէջ կը սկսինք մեր նոր տարին: Պիտի սկսինք ու շարունակենք մեր վերականգնումի աշխատանքները, իսկ Ճեմարանի շրջանաւարտները այս տարուան իրենց վկայականները պիտի ստանան ա՛յս բեմէն», ըսաւ տնօրէնը:

 

Ապա Բերիոյ թեմի բարեջան առաջնորդը ժողովուրդին ուղղելով իր խօսքը խնդրեց վառած մոմերը բարձրացնել ու մէկ վայրկեան լռութեամբ յարգել յիշատակը մեր բոլոր նահատակներուն:

Սրբազան հայրը ըսաւ. «Այնպէս ինչպէս Սուրիոյ հողը օծուեցաւ նահատակներու արեամբ, մեր ազգի ընտիր զաւակները Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանին մէջ եւս իրենց արեան եւ քրտինքի ճանապարհով այս օրը պարգեւեցին մեզի: Փա՜ռք իրենց»: Ապա սրբազան հայրը շնորհաւորեց բոլորին Նոր Տարին ու ըսաւ, թէ գալիք տարիներու մեր յաղթական երթին, լոյսի ճանապարհին առաջին օրն է սա. օրը մեր յաղթանակին եւ արդար դատին, մեր շարունակականութեան, մեր ազգային, հաւաքական իտէալներու եւ իղձերու իրականացման: Այս երկինքին տակ մութ եւ ելեկտրականութենէ զուրկ այս տարածքը ձեր ներկայութեամբ կը լուսաւորուի: Փա՜ռք ու պատիւ քեզ հայութիւն: Թող ապրի հայութիւնը, ապրի Սուրիական հայրենիքը, ապրի Հայաստանը, ապրի Արցախը եւ ապրի Հալէպ:

Սրբազան հայրը աւետեց նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին յառաջիկայ Չորեքշաբթի Հալէպ ժամանումը՝ իբրեւ զօրակցութիւն հալէպահայութեան:

Նոր Տարուան առաջին այս օրը իր աւարտին հասաւ խանդավառ մթնոլորտի մէջ:


Առնչվող նյութեր
1. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանի՝ Դամասկոսի Առաջնորդ ընտրութեան 15-ամեակին նուիրուած երախտիքի եւ գնահատանքի օր Դամասկոսի Թեմէն ներս
2. Տիգրան Գեւորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան
3. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
4. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
5. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
6. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
7. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
8. Հայաստանէն Առաքուած Մարդասիրական Երկրորդ Օժանդակութեան Առաջին Բաժինը Հասաւ Հալէպ
9. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
10. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: