ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազգային թատրոնի տնօրեն միայն 40 րոպե

03 օգոստոսի, 2013 | 11:20

Jan_BurianՊՐԱՀԱ. – Չեխիայի Ազգային թատրոնի նոր տնօրեն Յան Բուրյանը հինգշաբթի օրն առավոտյան առաջին անգամ գալով աշխատանքի‚ հասցրեց ընդամենը մեկ բաժակ սուրճ խմել։ 40 րոպե անց նա ստացավ մշակույթի նոր նախարար Յիրժի Բալվինի հրամանն` իրեն աշխատանքից ազատելու մասին։ Հետաքրքիրն այն է‚ որ Բալվինը ժամանակավոր կառավարրության կազմում նոր է նշանակվել մշակույթի նախարար եւ այդ կառավարությունը դեռեւս չի ստացել խորհրդարանի վստահության քվեն‚ սակայն արդեն լուրջ կադրային փոփոխություններ է մտցնում այդ ոլորտում։ Մինչդեռ Յան Բուրյանը կես տարի առաջ մրցույթով էր ընտրրվել Ազգային թատրոնի տնօրեն եւ օգոստոսի 1-ից պետք է անցներ իր պարտականությունների կատարմանը։ Մշակույթի նախարարը նրա անձը համարում է արժանի‚ բայց մրցույթի անցկացման ձեւն է համարում ոչ ճիշտ։ Այս որոշման դեմ հանդես եկան թատրոնի կոլեկտիվը եւ մշակույթի այլ գորրծիչներ։ Թատրոնի ողջ ղեկավար անձնակազմը եւ դերասաններից շատերը ներկայացրին հրաժարական։ Վարչապետն ստիպված կանչեց մշակույթի նախարարին եւ հորդորեց չեղյալ հայտարարել իր հրամանը։ Երեկվանից Ազգային թատրոնի տնօրենը նորից վերադարձավ աշխատավայր։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: