ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազգային երաժշտական առաջին «Ծիծեռնակները» գտան իրենց «բույնը». լուսանկարային շարք

26 մարտի, 2017 | 07:29

tsitsernak mrtsanakaner

«Նրանք, ովքեր այսօր հովանավորում են մշակույթը, իրականում հովանավորում են մեր երկրի ապագան։ Մենք այսօր նրանց ոչ միայն շնորհավորում ենք, այլև մեր շնորհակալությունն ենք հայտնում՝ մեր ապագայում ներդրումներ անելու համար»,- ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը նա այս անգամ Օպերային թատրոնի բեմ էր բարձրացել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի Հատուկ մրցանակի առիթով։ «Ծիծեռնակի» արձանիկին Յիրիկյանն արժանացավ «մշտապես մշակույթի կողքին լինելու համար»։ 

Ամենամյա մրցանակաբաշխություն դառնալու հավակնությունն արդեն հաստատ է. Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մարտի 25-ին կայացավ մշակույթի նախարարության նախաձեռնած՝ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը, դասական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ «Հին ու Նոր Երևան. 2798+»-ը, «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Գևորգ Հակոբյանը, «Լավագույն երաժշտախումբ»՝ «Հարությունյան քառյակը»։

Ժողովրդական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարերը», «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Կամո Սեյրանյան, «Լավագույն երաժշտախումբ»՝ «Շողակն» անսամբլ։

Մասսայական ժանրում «Լավագույն ալբոմ» Ծիծեռնակին արժանացավ «Նաղաշը», «Լավագույն փոփ երաժշտախումբ»՝ «Դետք» բոյբենդ, «Լավագույն ջազ երաժշտախումբ»՝ Միքայել Ոսկանյան և ընկերներ,«Լավագույն ռոք երաժշտախումբ»՝ «The Beautified Project», «Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Մառբի (Մարինե Հակոբյան), «Տարվա Հիթ»՝ Իվետա Մուկուչյանի «Love wave»-ը, «Տարվա լավագույն տեսահոլովակ»՝ Միհրան Ծառուկյան. «Նամակ մայրիկին», «Տարվա լավագույն համերգային ծրագիր»՝ Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց»-ը։

Հայ կոմպոզիտորական արվեստում ծանրակշիռ ավանդի համար Հատուկ մրցանակի արժանացավ Ստեփան Շաքարյանը։ 2016 թվականին իրականացրած երաժշտական կարևոր ծրագրերի համար Հատուկ «Ծիծեռնակներ» ստացան Լևոն Մալխասյանը, Վաչե Շարաֆյանը, Վահագն Հայրապետյանը՝  «Հովեր» երգչախմբի հետ, ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար։

Ինչպես մրցանակային արձանիկի հեղինակ քանդակագործ Նուռը ( Արման Դավթյան) ասաց՝ «Ծիծեռնակը ճախրող երաժշտության, հույսի և գարնան խորհրդանիշն է»։

Orer.eu

tsitsernak 3 tsitsernak 4 tsitsernak 5 tsitsernak 7 tsitsernak 9 tsitsernak 10 tsitsernak 12 tsitsernak 13 tsitsernak 21 tsitsernak 22 tsitsernak 24 tsitsernak 25 tsitsernak 26 tsitsernak 28 tsitsernak 29 tsitsernak 31 tsitsernak sona tsitsernak vahagn hayrapetian tsitsernak tsitsernak2 tsitsernak3 tsitsernak6 tsitsernak8 tsitsernak14 tsitsernak15 tsitsernak24 tsitsernak30


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: