ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազգային բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի այցը Վրաստան

15 մայիսի, 2015 | 13:41

vrastan vardanyanԵվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի ( EBRD) ամենամյա հանդիպումների և բիզնեսֆորումի շրջանակներում, 2015 թվականի մայիսի 13-15-ը Վրաստան էր գտնվում ազգային բարերար և հասարակական գործիչ, «Աիդեա» հիմնադրամի ղեկավար տիար Ռուբեն Վարդանյանը: Պարոն Վարդանյանը մայիսի 13-ին համաժողովում հանդես եկավ դասախոսությամբ, որը մասնակիցների կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ:

Թբիլիսի այցելության շրջանակներում Ռուբեն Վարդանյանը, որպես Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդիպեց Թբիլիսիի քաղաքապետ պարոն Դավիթ Նարմանիայի հետ, որտեղ քննարկվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու հոկտեմբեր ամսին նախատեսվող վերաբացման հետ կապված կազմակերպչական հարցերը: Զրույցի ընթացքում քաղաքապետ Նարմանիան արտահայտեց իր աջակցությունը եկեղեցու վերաբացման կապակցությամբ նախատեսվող ծրագրերին:

Հաջորդ օրը, մայիսի 14-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանում հայազգի գործչին ընդունեց առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով հանուն թբիլիսահայ հավատացյալների և հոգևոր դասի շնորհակալություն հայտնեց հոգաբարձուներին և անձամբ Ռուբեն Վարդանյանին՝ վիրահայության հոգևոր և մշակութային կյանքին աջակցության և պատմական-մշակութային կոթողների նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար:

Սրբազան Հայրը Ռուբեն Վարդանյանի հետ միասին քննարկեց համայնքի հոգևոր, մշակութային և կրթական հետագա ծրագրերը: Ռուբեն Վարդանյանը հանդիպեց նաև եկեղեցու շինարարներին, վերականգնողներին, ինչպես նաև նախագծի հեղինակներին և աշխղեկներին: Նա գնահատանքի խոսքեր ուղղեց կատարված աշխատանքներին և տվեց իր բարձր գնահատականը եկեղեցու վերանորոգման գործընթացին:

Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդի ընկերակցությամբ, Ռուբեն Վարդանյանը հանդիպեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ պարոն Զազա Վաշախմաձեին: Պետական գործչի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգչական աշխատանքներին և եկեղեցուն վերաբերող այլ հարցեր: Գործակալության նախագահը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու եկեղեցու հանդիսավոր բացման նախապատրաստությանը: Զրույցի ընթացքում շոշափվեցին նաև տաճարի մերձակա տարածքի ու բակի բարեկարգման կոնկրետ հարցեր:

Պարոն Զազա Վաշախմաձեն ջերմորեն ընդունելով հայազգի գործչին, պատրաստակամություն հատնեց Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանի էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունների հետ միասին, մասնակցել բոլոր այն հարցերի քննարկմանը և կարգավորմանը, որոնք Հայոց Եկեղեցու ներկայացուցչությունը կառաջադրի գործակալությանը:


Առնչվող նյութեր
1. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
2. Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան
3. Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
4. Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն
5. Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ
6. Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
7. Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
8. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին
9. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
10. Ռուբեն Վարդանյան. Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: