ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դավիթ Սաֆարյանը այցելեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն

22 մարտի, 2013 | 17:34

ԹԲԻԼԻՍԻ-Մարտի 21-ի առավոտյան, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոն այցելեցին այս օրերին Թբիլիսիում ընթացող ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտից Եվրոպայի առաջնությանը մասնակցող ՀՀ մարզիկների պատվիրակությունը: Հյուրերի թվում  էին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դավիթ Սաֆարյանը, նրա մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ՀՀ հանրային հեռուստատեսության մարզական հաղորդումների մեկնաբան Կարեն Գիլոյանը: Ոսկե մեդալակիր մարզիկին և նրան ուղեկցողներին դիմավորեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, հայ մարզասերները, ինչպես նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի օրհնությունը ստանալուց հետո, հյուրերը կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ, դիտեցին «Հայարտուն» կենտրոնը: Այնուհետև կայացավ զրույց Վիրահայոց թեմի և Հայարտուն» կենտրոնի աշխատակիցների շրջանում: Մեծ էր հետաքրքրությունը մրցույթի առաջին օրն ևեթ, մարտի 19-ին, կայացած մրցամարտում ազատ ըմբշամարտի ոճով 66 կիլոգրամ քաշային կարգով թուրք Յակուբ Գոռին հաղթած և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դավիթ Սաֆարյանի մարզական կյանքի, նրա աշխատասիրության և վարժությունների մասին հյուրերի պատմածների նկատմամբ:

Թբիլիսահայ ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը ոսկեմեդալակիր Դավիթ Սաֆարյանին նվիրեց Թբիլիսիի պատկերով իր կտավը:

«Հայարտուն» կենտրոնից ստացած վառ տպավորություններով և նորանոր հաղթանակեր նվաճելու հայրենակիցների բարեմաղթանքներով հյուրերը թողեցին «Հայարտուն» կենտրոնը:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև

https://www.youtube.com/watch?v=zSCbo7uQwgQ

https://www.facebook.com/media/set/?set=a.349802708469881.1073741848.113192792130875

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Առնչվող նյութեր
1. Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում
2. Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը դարձավ աշխարհի չեմպիոն
3. Դավիթ Սաֆարյանը հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: